HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եհովայի վկաները»` Դարակերտում

Երեկ, երբ գործընկերոջս հետ Արարատի մարզի Դարակերտ գյուղում էի, ականատես եղա հետաքրքիր տեսարանի. երկու տղամարդ, տարբեր թղթեր ձեռքներին, քայլում էին գյուղի փողոցներով, հերթով ծեծում տների դռներն ու ինչ-որ բան ասում: Մտածելով, որ վերջիններն աղանդավոր են, սկսեցինք լուսանկարել նրանց: Դա տեսնելով` տղամարդիկ, դադարեցնելով «տնետուն» իրենց այցերը, շատ արագ հեռացան: Երբ հարցուփորձ արեցինք, թե ովքեր էին այդ մարդիկ, գյուղի կանայք պատասխանեցին, որ նրանք «Եհովայի վկաներ էին» և գյուղ էին եկել` իրենց հավատքը քարոզելու և «փրկելու գյուղացիներին աշխարհի անխուսափելի կործանումից»: Աղանդավորներն առաջին անգամ չէ, որ գյուղերով շրջում և «քարոզում են»: Նշենք նաև, որ Արարատի շրջանի Դարակերտ և մոտակա մյուս գյուղերում եկեղեցիներ չկան: Գյուղերի բնակիչները, եկեղեցի այցելելու համար, ստիպված են հասնել մոտակա Մասիս քաղաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter