HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Իսրայելագետի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չի մտնի Իսրայելի խորհրդարանի օրակարգ

«Կարծում եմ` մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, թե այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կմտնի Իսրայելի խորհրդարանի` Քսենեթի օրակարգ, այլ կուղարկվի հանձնաժողովների քննարկմանը, եւ այդպես հարցը կձգվի մինչեւ մյուս տարի այս օրերը»,- քիչ առաջ «Հենարան» ակումբում ասաց իսրայելագետ Արտակ Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ նախկին երեք տարիներին եւս հարցը քննարկվել է, բայց բանաձեւն այդպես էլ չի մտել Քսենեթի օրակարգ: «2008-ին որոշում կայացվեց հարցն ուղարկել մի հանձնաժողովի քննարկման, որը թուրքամետ դիրքորոշում ուներ, իսկ նախորդ տարի ուղարկվեց մեկ այլ հանձնաժողովի քննարկման, որի անդամները հայամետ էին»,- ասաց Արտակ Գրիգորյանը: Իսրայելագետը նշեց, որ Քսենեթում, ինչպես եւ հրեական ողջ դիվանագտության մեջ, առաջնորդվում են ոչ թե զգացմունքներով, այլ շահերով, իսկ այդ շահերից չի բխում այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն անցկացնել Քսենեթի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter