HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արտահերթ ընտրությունների համար հիմքեր չկան»

Հայ ազգային կոնգրեսը շարունակում է պնդել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին` հղում անելով թե’ ներքին, թե’ արտաքին իրավիճակին: Խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության մասին` ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Հայ ազգային կոնգրեսն իր ներսում միշտ էլ պրոբլեմներ գտնում է` արտահերթ ընտրություններ անելու, «որպեսզի իրենց դերակատարումը շեշտեն»: «Ես որևէ այլ հիմք չեմ տեսնում` արտահերթ ընտրությունների համար»,- ասաց նա: ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն էլ նշեց, որ սա այն դեպքն է, երբ սցենարը հարմարեցվում է ցանկություններին: Իսկ որպեսզի արտահերթ ընտրությունների համար հիմք լինի, ըստ պատգամավորի` պետք է հասարակության մեջ համապատասխան հասունացում տեղի ունենա: «Ինչպես նաև քաղաքական ուժերի այնպիսի վերադասավորում պետք է տեղի ունենա, որը հրատապ դարձնի այդպիսի փոփոխությունները: Այսօր նման վերադասավորում չկա, սակայն գործընթացն ընթանում է և ես կարծում եմ` մինչև ընտրություններ կունենանք բավականին լուրջ վերադասավորումներ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter