HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ուսանողների բողոքի երթը մեկնարկել է

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից այս պահին սկսվում է ուսանողների բողոքի երթը: Նրանք պահանջում են վերականգնել նախորդ տարի տրված մագիստրատուրայի տեղերի քանակը, որն այս տարի կրճատվել է: Ակցիայի նախաձեռնողները «Հետքին» ասացին, որ ոստիկանները զգուշացրել են` եթե բարձրախոսով արված հայտարարությունները շատ լինեն, ապա իրենք ստիպված կլինեն ուժ կիրառել: ԵՊՀ -ի տարածքում մոտ 2 տասնյակ ոստիկաններ կան, այդ թվում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուսանողական երթը մեկնարկել է, և մասնակիցները քայլում են դեպի ԵՊՏՀ, որտեղից Նալբանդյան փողոցով իջնելու են Կառավարության շենքի մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter