HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք` հայոց լեզվի հասցեին

Անդրադառնալով օտարալեզու դպրոցների ներդրմանը` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ուզում է իր բողոքը հայտնել Կրթության և գիտության նախարարին և «Բարգավաճ Հայաստան»-ից «մի պատգամավորուհու», ով «երեկ հայտարարեց, թե` ուզում եք լավ կրթությո՞ւն ունենալ, օտար լեզուները պիտի գան»: Հ. Բագրատյանի բնորոշմամբ` սա մեղադրանք է հայոց լեզվի հասցեին: «Կարծես թե վատ կրթության մեղավորը հայոց լեզուն է: Ես չեմ ասում` մենք իդեալական լեզու ունենք, գտնում եմ, որ այն պետք է ռեֆորմացվի: Անելիք կա, բայց իր արժեքային ստատուսով մեր լեզուն բարձր է»,- ասաց նա: Հ. Բագրատյանի խոսքով` Բայրոնը հայերեն է սովորել, քանի որ այն աստվածային լեզու է համարել: «Նա ասել է` ես պոետ եմ, խոսքի մարդ եմ, երբ լսում եմ լեզուն, հանգը, կառույցը, համոզելու ձևը, հասկանում եմ նրա կատարելությունը»: «Եվ կուզենայի ասել թե կրթության նախարարին, թե կին պատգամավորին` ձեզ հավաքեք: Վերջին հաշվով, լավ կրթություն ստանալու համար ձեզ լեզո՞ւն է խանգարում»: Հ. Բագրատյանի կարծիքով` եթե խոսքը անգելեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուները խորապես ուսումնասիրելու մասին է, նույնիսկ` հնգապատիկ անգամ շատ, քան հայոց լեզուն, թող տեղական դպրոցներում դրանք խորացնեն: Բայց դպրոցը պետք է մնա հայերեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter