HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Եվրամիությունը պետք է աջակցի Ղարաբաղին, Հայաստանին եւ Ադրբեջանին»

Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը եւ Սլովակիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն Եվրամիությանն առաջարկում են Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ Ադրբեջանին ճանաչել որպես Եվրոպական միության ասոցիատիվ անդամներ. դա նշանակում է միլիարդավոր դոլարների հոսք դեպի այս երեք պետություն: «Մեր կարծիքով` Լեռնային Ղարաբաղի խնդիրը Եվրամիության եւ Եվրոպայի համար կենսական խնդիր է, Լեռնային Ղարաբաղում այսօր քննարկվում է ամբողջ Եվրոպայի ապագան: Եվրոպան մի մեծ շղթա է, սակայն այն ուժեղ կլինի, եթե նրա բոլոր օղակները հավասարաչափ պինդ լինեն, նրա թույլ օղակը ԼՂ խնդիրն է»,- կարծում է Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանը, Ղարաբաղն ու Ադրբեջանը կարող են շատ արագ անցնել բարեփոխումներ, ապա դառնալ ԵՄ թեկնածու պետություններ, որից հետո միայն կանդամակցեն Եվրամիությանը. ծրագրի իրականացման հավանական ժամանակը 10-15 տարի է: Ֆրանտիշեկ Միկլոշկոն ասաց, որ իրենք գործադրելու են բոլոր հնարավորություններն ու միջոցները` Եվրամիությունում այս հարցը բարձրացնելու համար: Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը ցանկանում է այս ծրագրի մեջ ներառել նաեւ Վրաստանին, Հարավային Օսեթիային եւ Աբխազիային: Աշոտ Գրիգորյանը պատմեց, որ ինքը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է այս ծրագիրը, սակայն վերջինիս կողմից այն առանձնակի հավանության չի արժանացել, իսկ ԼՂՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու արտգործնախարարը հետաքրքրությամբ լսել են առաջարկը եւ դրական են արձագանքել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter