HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Աշխատանքի տեղավորելու համար 500 դոլար է պահանջել

2009թ. նոյեմբերին Վանաձոր քաղաքի բնակչուհի, նախկինում խարդախության համար դատապարտված Մարինե Մկրտչյանը Երևանից Վանաձոր վերադառնալու ճանապարհին տաքսու մեջ պատահական ծանոթացել էր Լոռու մարզի Օձուն գյուղի բնակչուհիներ Գոհար Խարազյանի և Զարուհի Ղամվելյանի հետ, տեղեկացել, որ վերջինս, ունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, չի կարողանում աշխատանքի տեղավորվել Օձուն գյուղի միջնակարգ դպրոցում: Մարինեն ասել էր, որ իբր լավ ծանոթներ ունի Լոռու մարզպետարանում և կարող է օգնել Զարուհուն այդ հարցում: Հանդիպումից 2-3 օր անց Մարինեն զանգահարել էր իր նոր ծանոթներին և պայմանավորվել հանդիպել նրանց հետ Վանաձորում: Հանդիպումը կայացել էր Հայքի հրապարակում: Մարինեն հայտնել էր, որ գործը պետք է արվի Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի միջոցով: Միաժամանակ ասել էր, թե Մինաս Սայադյանն ու նրա տեղակալ Էդիկ Մացակյանն իր ընկերներն են: Ապա ուղեկցելով նրանց պաշտոնյաների աշխատասենյակները` սկսել էր վերջիններիս հետ մտերմիկ զրույց վարել: Իրականում ո'չ Մ. Սայադյանը, ո'չ Է. Մացակյանը Մարինե Մկրտչյանին չեն ճանաչել, և առավել ևս նա նրանց մտերիմը չէ: Մ. Սայադյանն ու Է. Մացակյանը հայտնել էին, որ հեռակայի ուսանողը չի կարող աշխատել դպրոցում (Զարուհի Ղամվելյանը հեռակայում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, գերմաներենի ֆակուլտետում): Մարպետարանից դուրս գալուց հետո Մարինեն ասել էր, որ ամեն ինչ կանի Զարուհուն օգնելու համար: Երկու օր անց` նոյեմբերի 16-ին, նա զանգահարել էր Գոհարին և ասել, որ գործն անելու համար 500 ԱՄՆ դոլար է պահանջվում: Հայքի հրապարակում Գոհարը տվել էր այդ գումարը Մարինեին` առանց տեղեկանալու, թե ում է փոխանցվելու այն: Մարինեն խոստացել էր, որ մեկ շաբաթից Զարուհուն աշխատանքի ընդունման հրաման կտրվի: Ապա գումարն ամբողջությամբ հափշտակել էր և օգտագործել իր անձնական կարիքների համար: Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբ` գործի նախաքննությունն արդեն ավարտված է, և այն ուղարկվել է դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter