HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլոր բացահայտումներն արված են»

«Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել էր, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության հարցը քննակրկելիս ՀԱԿ-ը պնդում է, որպեսզի խոսեն` 1998-ից ի վեր կատարած սխալներից սկսած: Մինչդեռ, ըստ Հակոբյանի, ընտրություններում կեղծիքիների հիմքը դրվել է դեռևս 1995-ից: Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ-ը խուսափում է իր սխալներից խոսելուց: «Հետքի» այս հարցին ի պատասխան` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ոչնչի վրա չեն պնդում: «Համագործակցության սկզբունքները շարադրված են Հայ ազգային կոնգրեսի հռչակագրում: Բոլոր այն ուժերը, որոնք այդ հռչակագրի սկզբունքներն ընդունում են, կարող են մտնել մեր համագործակցության դաշտ»: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի հարցով անաչառ քննությանը հանրապետության երեք նախագահներին էլ պետք է հարցաքննել: Լրագրողների այս նկատառմանն ի պատասխան` Լ. Զուրաբյանն ասաց. «Ես ընդհանրապես չեմ կարևորում այդ տեսակետը, իսկ մեր տեսակետները մարտի մեկի վերաբերյալ ձեզ հայտնի են: Բոլոր բացահայտումներն արված են, փաստահավաք խումբն աշխատել է, զեկույցներ են եղել: Դրանք արդեն ձևավորել են և մեր հասարակության և միջազգային հանրության կարծիքը մարտի 1-ի իրադարձությունների մասին: Արդեն ակնհայտ է, որ դա հանցագործություն էր` գործած ռեժիմի կողմից»: Լ. Զուրաբյանն, իր իսկ խոսքով, որևէ հարցաքննության կարիք չի տեսնում. «Ոչ մի հարցաքննություն ոչինչ չի բացահայտի, քանի դեռ այս իշխանություններն են իշխանության գլուխ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter