HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Սարգսյանը հանդիպել է Կորյունի փողոցի հրդեհից տուժած բնակիչներին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը այցելել է 2010 թ. նոյեմբերի 24-ին Կորյունի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժած բնակիչների բակային տարածք, հանդիպել հրդեհի հետևանքով տուժած բնակիչների հետ: Նարեկ Սարգսյանը բնակիչներին տեղեկացրել է խնդրո առարկա տարածքի իրացման և կառուցապատման հարցերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի առաջիկա և հետագա քայլերի մասին:

Բնակիչների հետ զրույցի ընթացքում գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ հոկտեմբերի 3-ից կսկսվի Կորյունի փողոցի նշված հատվածի իրացման գործընթացը, կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ կառուցապատող ընկերության և հրդեհից տուժած բնակիչների միջև:

Արդեն պատրաստ է կառուցապատման նախագիծը, և այժմ տեղում կառուցվող շենքերի աշխատանքային գծագրերն են իրականացվում: Գլխավոր ճարտարապետի ներկայացմամբ՝ իրացման և կառուցապատման գործընթացը կտևի 2-3 տարի` գտնվելով Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո:

Հիշեցնենք, որ խնդրո առարկա տարածքում նախատեսվում է կառուցել բնակելի շենքեր, որոնց շրջանակում կլուծվի նաև հրդեհի հետևանքով տուժած բնակիչների բնակարանային խնդիրը:

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Կորյունի փողոցի այդ հատվածում կձևավորվեն կանաչ գոտի, մանկական խաղահրապարակ, ստորգետնյա ավտոկայանատեղի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter