2010 թ. նոյեմբերի 24-ի գիշերը Կորյունի 23 հասցեի սեփական տներում բռնկած հրդեհից տուժած 14 ընտանիքներից առայժմ միայն 7 ընտանիքների հատկացված փոխհատուցմամբ խնդիրն, այնուամենայնիվ, դեռ լիովին լուծված չէ:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը այցելել է 2010 թ. նոյեմբերի 24-ին Կորյունի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժած բնակիչների բակային տարածք, հանդիպել հրդեհի հետևանքով տուժած բնակիչների հետ:
Արթուր Սարգսյանին վրդովեցրել է այն, որ քաղաքապետարանը իրենց տան տարածքի վերաբերյալ բանակցում է կառուցապատողի հետ, սխեմա է մշակում, սակայն մինչև օրս իրենց հետ մանրամասները չի քննարկել, իրենց համաձայնությունը չի հարցրել: