HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել Կորյունի փողոցի 23 հասցեի բնակիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  «Երևան» հիմնադրամի միջոցներից 42 միլիոն դրամ գումար է  հատկացրել՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ին  մայրաքաղաքի Կորյունի փողոցի 23 հասցեում բռնկված հրդեհի հետևանքով տուժած 12 ընտանիքների տների վերակառուցման եւ վերանորգման աշխատանքների իրականացման համար։

Քաղաքապետն այսօր անձամբ է բնակիչներին հանձնել հատկացված գումարների բանկային քարտերը՝ նշելով, որ չնայած, այրված տները համարվում են բնակիչների սեփականությունը եւ Երևանի քաղաքապետարանն այդ տների հարցում որևէ պարտավորություն չունի, սակայն, հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքներն ու վթարի համեմատաբար մեծ ծավալը, բարի կամք է դրսևորել և խնդրին լուծում տալու համար համապատասխան ֆինանսական աջակցություն է տրամադրել։

«Մենք բազմիցս փորձել ենք կարգավորել խնդիրը եւ փնտրել հարցի լուծման ընդունելի տարբերակներ։ Հավատարիմ լինելով մեր խոստմանը՝ կարծում եմ այս օժանդակությունը կնպաստի, որպեսզի դուք կարողանաք թեթևացնել ձեր հոգսը»,– նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացված գույքագրման արդյունքում հաշվարկել է պատճառված վնասի և համապատասխանաբար հատկացվող ֆինանսավորման չափը։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին աջակցության և ուշադրության համար՝ բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել նշելով, որ Ամանորից անմիջապես հետո կսկսեն վերանորգման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter