HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին

ՀԱԿ-ը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, թե խմբակցությունը դրանով ցույց է տալու իր վերաբերմունքը Գալուստ Սահակյանի թեկնածության նկատմամբ:

«Մենք անիմաստ ենք համարում մասնակցել կեղծ մեծամասնության կողմից կազմակերպված և կեղծման ենթակա ընտրություններին»,- ասաց Լ. Զուրաբյանը: Պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի «դաժան լինի», Լևոն Զուրաբյանը նշեց. «Այս վեց տարվա մեջ այնքան դաժան են եղել, մեր գլխով այնքան բան է անցել, էլ կրակել են մեր վրա, բանտերում էլ տարիներով պահել են, մեր համակիրներին մասսայաբար հանել են աշխատանքից, գաղտնալսել են, ինչքան ստորություն հնարավոր էր, այս վեց տարվա մեջ արել են մեր նկատմամբ, հիմա եթե նրանք ուզում են ավելի մեծ ստորության գնալ, ես դրան չեմ հավատում, որովհետև ավելի մեծ ստորության հնարավոր չէ գնալ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter