HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Հարությունյանի հայտնի ու անհայտ տները. ներկայացնում է հենց ինքը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հավաստիացնում է` իր ունեցվածքը չի կուտակել գործադիր մարմնում աշխատելու տարիներին:

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե որտեղից Ձեզ 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց, որը հայտարարագրել եք, Դավիթ Հարությունյունյանը նշեց, թե որևէ գաղտնիք, թե ինչպես է ձեռքբերել ունեցվածքը, չունի: Նա նշեց, որ եթե հայտարարագրել է, նշանակում է` բացարձակ վստահություն ունի, որ որևէ խնդիր չկա: «Հայտարարագրել եմ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ»,- նշեց նա:

Ապա Դավիթ Հարությունյանը մանրամասն պատմեց. «Չեմ ուզում թվարկել Մոսկվայի կոմունալ բնակարանի մեկ սենյակը, որը ինձ բաժին է հասել հորեղբորիցս, նա ինձ կտակել է ու այնտեղ մինչև հիմա ապրում է իմ հորեղբոր կինը: Կարծում եմ, որ ձեզ հավանաբար չի հետաքրքրի տատիկիս տունը, կիսավարտ տունը, որը դարձյալ կտակված է ինձ: Տատիկս այդ տունը ձեռք է բերել 70-ականներին, իսկ ինձ կտակել են տունը մինչև քաղաքականությամբ զբաղվելը: Երևի ձեզ չի հետաքրքրի նաև այն սենյակը, որտեղ ես ապրել եմ 8 տարեկանից սկսկած, որը ևս համարվում է իմ սեփականությունը: Վստահ եմ, որ չի հետաքրքրի նաև հողատարածքը, որը ես ունեմ Դիլիջանում, ձեռք եմ բերել աճուրդի ժամանակ, երբ  մի քանի հարյուր քաղաքացի էր մասնակցում դրան:

Ձեզ հավանաբար կհետաքրքրի երկու տարածք` այն տունը, որտեղ ես հիմա ապրում եմ, և բնակարանը, որտեղ ես տեղափոխվեցի նախարար եղած ժամանակ: Այդ տունը եղել է իմ հոր` Էդոնիս Հարությունյանի տունը, և բոլորը գիտեն, որ այն գտնվում է Թումանյան փողոցի վրա` Անուշ գաստրոնոմի դիմաց, ու հորս մահից հետո մենք որոշեցինք վաճառել ու ինձ համար բնակարան գնել: Մենք վաճառեցինք այդ տունը ու տեղափոխվեցինք, իսկ այն տունը, որտեղ ես հիմա ապրում եմ, գտնվում է Դավիթաշենում, ձեռք եմ բերել մինչև նախարար դառնալը, դարձյալ աճուրդով` այն էլ չնչին գումարներով, որովհետև այդ տարածքը համարվում էր ամենաանհետաքրքիր տարածքներից մեկը: Հողամասը գնել եմ երեք ընկերներիս հետ միասին. մի հարևանս մի ընկերս է, մյուսը` մյուս ընկերս:

Այդ ամենը գնել եմ, երբ ես պետական աշխատանքի գործադիր մարմնում չէի անցել»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Հարությունյանը անշարժ գույք ունի նաև Հյուսիսային պողոտայում, ապա նախարարը հերքեց այդ լուրերը` նշելով, թե որևէ սեփականությունում Հյուսայիին պողոտայում չունի:

Մեկնաբանություններ (2)

string
Iskapes vor erevum e vor vunderkind e. Amen inch achurdov e arel ev voch mi kasharq voch mi vnasararutjun petutjan handep. Ajd bolor@ pxpjaki nman kpajti ev duq kkangneq datarani araj lurj charashahumneri mexadranqov erb HHK-akan hakahaj rezhim@ knkni isk vor da klini mi kaskatseq.
gohar
inchu chi asum xachatryan poxoci 1 senyakanoc bnakarani masin,vortex aprum er knoj u 2 erexayi het der mi ban el haver er pahum vor karoxana goyatevel.ayn jamanak dproci tnoren er mi hat el bac guini kostyum uner vor amar-dzmer hagn er

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter