HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակը դեմ է քվարկելու կառավարության 2013թ. բյուջեի կատարողականին

ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը դեմ է քվարկելու կառավարության 2013 թ. բյուջեի կատարողականին: Այս մասին քառյակի հերթական դռնփակ նիստից հետո հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Քառյակը քննարկել է բյուջեի կատարողականի շուրջ միասնական դիրքորոշում հայտնելու հարցը: Քանի որ քառյակի բոլոր ուժերը անցյալ տարվա բյուջեին քվեարկել էին դեմ, մենք որոշեցինք դեմ քվեարկել անցյալ տարվա բյուջեի կատարողականին»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ նիստի արդյունքում հստակեցվել է միասնական պահանջների ցանկը, որը ներկայացվելու է նոր կառավարությանը: «Մենք նախորդ նիստում պայմանավորվեցինք, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը կներկայացնի այն խնդիրները, լրաջագույն մարտահրավերները, որոնք առկա են երկրի առաջ, և քառյակի յուրաքանչյուր անդամ-ուժ ներկայացրել է իր մոտեցումները: Պիտի ասեմ, որ դրանք գրեթե նույնական էին, այսինքն՝ մենք բոլորս կարևորում էինք այն մարտահրավերները, որոնք կանգնած են երկրի առջև, օր առաջ լուծում են պահանջում: Ունենալով խնդիրների փաթեթը, որոնք այս պահին մեկ տասնյակ են ու մի քիչ էլ ավել, որոնք մենք ձևակերպում ենք որպես հրատապ, որպես պահանջ` կներկայացվեն կառավարությանը: Քառյակի հաջորդ նիստում արդեն մենք կունենանք համատեղ պահանջների վերջնական ձևակերպումները, տեքստը ու, բնականաբար, մեր գործողությունների ծրագրով կշարժվենք առաջ»,- նշեց նա: Թե ի՞նչ խնդիրներ են դրանք, Զոհրաբյանը հրաժարվեց ներկայացնել՝ պատճառաբանելով, որ չունի նման լիազորություն: 

Զոհրաբյանի խոսքով՝ քառյակում համաձայնություն կա միասնական գործողությունների շարք սկսելու վերաբերյալ: «Այո, քառյակում կոնսենսուս կա միասնական հանրահավաք անցկացնելու, բայց ժամկետների հետ կապված վերջնական ճշգրտումները կարվեն հաջորդ նիստում»,- նշեց նա: Պատգամավորը հավելեց, որ քառյակը դատապարտում է մեկը մյուսի փոխարեն քվեարկելու անօրինակությունները, ուստի իրենք միասնաբար կփորձեն օրենսդրության կամ այլ մեխանիզմներ առաջադրելու միջոցով անդրադառնալ նաև այս խնդրին՝ բերելով հարցը օրենսդրական պատասխանատվության դաշտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter