HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ պատգամավորները Սիրիայում դիտորդական առաքելություն չեն իրականացնի

Հունիսի երեքին Սիրայում անցկացվելու են նախագահական ընտրություններ:

Սիրիայի խորհրդարանի նախագահը ՀՀ Ազգային ժողովին հրավեր է ուղարկել ՝ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Մայիսի 24-ին «Հետքը» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընդունվելու է Սիրիայի խորհրդարանի հրավերը: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց, թե հայ դիտորդական խմբի ներկայությունը պատերազմող երկրում որևէ նշանակություն ունենալ չի կարող:

«Ես կարծում եմ, որ մեր դիտորդների ներկայությունն այնտեղ որևիցե նշանակություն չի կարող ունենալ, բայց եթե ցանկություններ կլինեն, բնականաբար... Ուղղակի մենք կարծում ենք, որ պետք է կարողանանք ավելի լուրջ ճանապարհներով օժանդակել հայ համայնքին»,- նշեց նա:

Մեր հարցին, թե առայժմ վերջնական որոշում չկա՞ հրավերն ընդունելու կամ մերժելու  մասին, ԱԺ նախագահն այդպես էլ հստակ պատասխան չտվեց. «Բնականաբար, դա ընդունել-չընդունելու խնդիրը չէ: Ես չեմ կարծում, որ պատերազմող երկրում դիտորդները որևիցե նշանակություն կունենան: Իսկ եթե դրա հարկը կլինի, կզգանք, որ մեր դիտորդները կնպաստեն ինչ-որ բանի, բնականաբար, կգնանք»:

«Հետքը»  նաեւ գրավոր հարցում էր ուղարկել պարզելու՝ արդյոք պատվիրակություն ուղարկվելո՞ւ է Սիրիա, թե՞ ոչ: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր մեզ տեղեկացրին, որ Սիրիայի խորհրադարանից հրավեր ստացվել է. խորհրդարանական պատվիրակություն թեև չի մեկնի, բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անհրաժեշտության դեպքում դիտորդական առաքելություն կիրականացնեն Սիրիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները:

Մեկնաբանություններ (1)

Es
der sran harcer eq talis

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter