HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության տեսագրությունները կուղարկեն ԵԽԽՎ

Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից դուրս եկան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ինչպես «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արամ Մանուկյանը, ոչ իշխանական խմբակցությունների քառյակը ոստիկանությունից պահանջել է ազատ արձակել բերման ենթարկվածներին: Պատգամավորը նշեց, որ  քառյակի պահանջը ոստիկանությանը աննախադեպ է, քանի որ մինչ այդ 4 ուժեր միասնական պահանջ երբևէ չեն ներկայացրել:

«Մենք արձանագրել ենք, որ ոստիկանների կողմից կան խախտումներ, կիրառվել է բռնություն, ուժ, մարդկանց ապօրնի բերման են ենթարկել ոստիկանություն: Մենք այս կատարվածի մասին տեղյակ ենք պահել ոստիկանապետին և ասել ենք, որ բոլոր փաստերը, նյութերը, որոնք նկարահանվել են դեպքի վայրում, ուղարկվելու են ոստիկանություն»,- նշեց Ա. Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ իրենք ոստիկանություն դիմելով չեն բավարարվելու ու բոլոր նյութերն ուղարկելու են նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը, որտեղ, հիշեցնենք, այս պահին ընթանում է ամառային նստաշրջանը:

«Հետքի» հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը գնահատական է տալու կամ հայտարարություն է անելու կատարվածի առնչությամբ, պատգամավորը պատասխանեց. «Իրենք կորոշեն, թե ինչպես օգտագործեն տվյալ նյութերը. եթե հնարավորություն ունենան, կտարածեն, հայտարարություն կանեն, բայց այն, որ մենք ամեն փաստ ուղարկելու ենք նրանց, դա միանշանակ է: Այնտեղ բոլոր պատգամավորներն արդեն դեպքի մասին գիտեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter