HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Բաղդասարյան. «Վերքը տիրոջն է ցավ տալիս»

Հուլիսի 18-ին Ազատության հրապարակում սպասվող ՕԵԿ հանրահավաքը կրելու է սոցիալական բնույթ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրեն ընդդիմություն հռչակված ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Անդրադառնալով հանրահավաքի մասին ոչ իշխանական կուսակցությունների արձագանքին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ՕԵԿ խոսնակը երեկ իրեն տրամադրել է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են արձագանքել քաղաքական ուժերը հնարահավաքին, ու գնահատեց դրանք «բավական կոռեկտ, ընկալելի»: Նա ասաց, որ իրենք չեն դիմել որևէ կուսակցության` մասնակցելու էլեկտրաէնէրգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող հանրահավաքին, ապա շեշտեց. «Մենք դա չենք համարում ՕԵԿ հանրահավաք. սա հանրահավաք է սոցիալական խնդրի համար, որը հուզում է բոլորին: Մենք հանդես ենք եկել հրապարակային կոչով` ով կմիանա մեզ, ինչ ֆորմատով` իրենց իրավունք է: Սա կուսակցական հանրահավաք չէ, չնայած ՕԵԿ կառույցները ակտիվորեն մասնակցելու են ու մենք ունենալու ենք շատ լավ հանրահավաք»: Ըստ նրա` էլոկտրաէնէրգիայի թանկացման խնդիրը պետք է լուծվի, հակառակ դեպքում «այսպես մենք մինչև ո՞ւր ենք գնալու»:

Հարցին, թե արդյոք հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու եք, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Հանրահավաքը կլինի սոցիալական բնույթի հանրահավաք: Մենք առաջարկելու ենք ապագայի ճանապարհի մեր քարտեզը` այս խնդիրը լուծելու համար: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, ապա ես ընդամենը երեք ամիս առաջ իմ մոտեցումն ասել եմ, որ Ս. Սարգսյանը ինքն է հայտարարել ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա, ըստ Սահմանադրության, նախագահ չի կարող առաջադրվել ու նաև հայտարարել է, որ չի հավակնում լինել վարչապետ: Այնպես որ ուզենք թե չուզենք, մենք ունենալու ենք նոր նախագահ, և մեկնարկելու են նախագահական ընտրությունները, իսկ ես չեմ բացառում գոնե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որովհետև չի եղել դեպք, որ խորհրդարանում մեկ կուսակցությունը մի կողմում լինի, հինգը` մյուս կողմում, օրենքները դժվար են անցնում…»:

ՕԵԿ նախագահը ընդգծեց նաև. «Վերքը տիրոջն է ցավ տալիս, իսկ տերը մեր հասարակությունն է: Մեր մարզային հանդիպումները ցույց են տալիս, որ մարդիկ օգնության կարիք ունեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter