HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայլերի սպանդ` բնապահպանական նպատակով. մորթիների ընդունումը սկսվել է

Բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Այն մեկնարկելու է հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում որոշում էր կայացվել 2014թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ:

Բնապահպանության նախարարությունը, համաձայն կառավարության որոշման, ծրագիրն իրականացնում է Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար: Նախատեսված է 200 գայլի որս:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter