
20 միլիոն դրամ` 200 գայլ որսալու համար
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել 2014թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ:
Բնապահպանության նախարարությունը, ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, ծրագիրն իրականացնում է Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար: Միջոցառման արդյունավետությունը ապահովելու համար կառավարությունը նախատեսել է 200 գայլի որս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել