HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ավետիսյանների տուն պատահական եմ մտել»,- նշել է Պերմյակովն իր ցուցմունքում

Գյումրու Մյասնիկյան փողոցի 188 տանը հունվարի 11-ի լույս 12 –ի գիշերը մեկ ընտանիքի 6 անդամներին գնդակահարելու մեջ կասկածվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով ցուցմունք է տվել: Նրան հայտնաբերել էր սահմանապահ խումբը հունվարի 13-ին` կեսգիշերն անց, Բայանդուր գյուղի մերձակայքում, հայ-թուրքական սահմանից 2000 մետր հեռավորության վրա: Ձերբակալվածը եղել է քաղաքացիական հագուստով, նրա մոտ զենք չի հայտնաբերվել, իր հետ ունեցել է երեք բջջային հեռախոս եւ լապտեր:

Կասկածյալին տեղափոխել են ռուսական ռազմաբազա: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի վստահեցմամբ` քննչական գործողություններին հավասարապես մասնակցում են թե հայկական, թե ռուսական կողմի ներկայացուցիչները:

«Քննչական կոմիտեում, ինչպես գիտեք հարուցվել է քրեական գործ դիտավորյալ սպանության հատկանիշներով, ռուսական կողմը եւս հարուցել է քրեական գործ` դասալքության հետ կապված եւ սպանության»,- նշեց Հունան Պողոսյանը:

Վալերի Պերմյակովի տված նախաքննական ցուցմունքից փոխոստիկանապետը մեջբերեց հրապարակման ենթակա հատվածները. «Նախաքննության շահերից ելնելով` շատ բան չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ ըստ իր ցուցմունքի, ինքը ցանկացել է շրջել քաղաքում եւ Ավետիսյանների տուն էլ պատահական է մտել, անգամ չի իմացել այնտեղ մարդիկ կան ապրող, թե չէ: Սա իր ցուցմունքից եմ ես ասում: Նաեւ նշել է, որ չի ցանկացել սահմանը հատել, այլ ընդամենը մի քանի տեղ թաքնվել է»,- ասաց Հունան Պողոսյանը:

Նա նաեւ նշեց, որ կասկածյալը մտավոր խնդիրներ կարծես թե ունի, ինչը զգացվում է անգամ պարզ զրույցի ժամանակ:

Վալերի Պերմյակովը 19 տարեկան է, մինչեւ Գյումրու 102-րդ ռազմաբազա տեղափոխվելը 6 ամիս ծառայել է ռուսական այլ զորամասում, որտեղ կարգապահական խնդիրներ է ունեցել: Նրա եղբայրը ներկայումս դատապարտված է սեփական կնոջը սպանելու համար:

Մեկնաբանություններ (8)

Aram
Սա շատ նման է կազմակերպված, հրեշավոր պրովոկացիայի, հասկանալի նպատակներով: Հարցերը չափազանց շատ են: Պետք չէ մոռանալ, որ մենք փաստացի պատերազմի մեջ ենք: Ինչու է կոտորել մարդկանց այդ անասունը? Երեխաներին ինչու, հատուկ սադիզմով? Կարելի է մտածել, որպեսզի չճանաչվի: Սակայն թողած կոշիկներն ու ավտոմատը հակառակն են ասում: Ուրեմն նա (կամ ուրիշ հնարավոր մասնակիցները) ձգտել են հնարավոր դաժանություն ու ատելություն ցուցադրել ու պարզ մատնանշել, թե անողն ով է - ինչ նպատակով? Եթե հին վրեժ է, ապա մեկ ամսվա եկած սալագն ինչպես է միայնակ այն պլանավորել անծանոթ քաղաքում? Ինչու է դեպի թուրքի սահմանը գնացել? Ինչպես է անծանոթ տեղանքում կողմնորոշվել? Եւ կարեւոր բան՝ կարծես լակած չի եղել, երեք հեռախոս! Եղբայրը բանտում է! Այսինքն հնարավորություն է եղել իրեն չանգյալի գցելու համար! Ինչպես են նրան այստեղ բերել? Հարկավոր է հնարավորինս լրջորեն քրքրել այս գործը, եւ ոչ թե արդեն նամյոկ տալ թե մտավոր խնդիր ունի: Սրա տակ շատ կարեւոր բաներ կարող են բացվել:
Hasmik
Հայ ժողովուրդ, հիշեք հայ վարորդ Հրաչ Հարությունյանին, ՌԴ -ն չհամաձայնվեց նրան հանձնել Հայաստանին, դատեցին Ռուսաստանում, մարդը ոչ միտումնավոր, վթարի էր ենթարկվել... Բա էս ճիվաղին ինչու մենք չպետք է դատենք...
իրավաբան
...անհավատալի է ու լուրջ հիմքեր կան, լուրջ դավադիրներ, այդքան պատահականություններ չէին կարող համակցվել...զինված ու մենակ անցել է քանի կմ ու հենց այդ տանը գնադակահարել բոլորին, անգամ մանուկներին, ու թողել իր անվամբ հետքերը, հետո՝ տասնյակ կմ անցել որ հատի մեր երկրի սահմանը...ու անցնի մեր թշնամու մոտ...
Հ.Շ.
Բացի եթէ պարզապէս ալքոլային գժութեան եւ մտային հիւանդութեան վերաբերող ահաւոր ողբերգութիւն մըն է պատահածը, հաճեցէք նկատի ունենալ թէ մարդասպանը ծառայում էր թրքական սահմանի վրայ, եւ գործած ջարդից յետոյ ան ջանաց փախչիլ Թուրքիա, սակայն բռնուեցաւ ռուսերի կողմէ: Տեսնելով թէ ինչպէս դէպքը պատճառ դարձաւ որ սաստկանայ կարգ մը հայերի հակառուս դիրքորոշումը, հաւանական է թէ այս ամէնը թրքական դաւադրութիւն է, որ կը միտի խախտելու հայ-ռուսական յարաբերութիւնները, ճիշտ այն պահին երբ, յատկապէս եւ ի միջի այլոց Ուքրանիոյ խնդրով, տեղի կ'ունենայ Թուրքիով եւ Ռուսիոյ միջեւ նշանակալից մերձեցում: Ափսոս, պահի - հասկանալի - զգացողականութեամբ տարուած, եւ նաեւ կարգ մը քաղաքական գործակալների (դիտումնաւոր կամ անպատասխանատու) հրահրումով, կարգ մը հայեր կ'իյնան այս ծուղակը: --- Հայդուկ Շամլեան, Գանատա
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Էդ տականք ռուսին սովորացրել են,թե ինչ ասի: Հայ ժողովուրդը հստակ պիտի հասկանա,որ կատարվել է գենոցիդայի՛ն բնույթի սպանդ. անժխտելի ապացույցը 4-6 ամսական երեխային դաժանորեն խողխողելն է: Այսպիսի հանցագործություններ ԵՐԲԵՔ պատահական չեն լինում: ԱՄՈԹ (հազար ամոթ) ռուսավասա՛լ ՀՀ իշխանություններին ու իրավապահներին. գետինը մտնեք ավելի լավ է. այս գործով ձեր ԻՍԿԱԿԱՆ երեսները լրիվությամբ կերևա: Դուք գոնե մի փոքր «ազգի թասիբ» չունե՞ք. թե՞ ԱԹՈՌԸ ձեզ համար ամեն ինչ է:
Հայ մարդ
Ժողովուրդ կանխազգում էի, որ մեր ստրուկները մեկ զանգից հետո ստորին հանձնելու են ռուսին, հիմա ավելի ատում եմ ձեզ այ ծախու շներ, մի ամբողջ երկրի սարքեցիք փալաս, ու այսքանից հետո, նման կոտրված ոքով հայ զինվորը ոնց պիտի կռվի թշնամու դեմ, երբ գիտի որ արդեն իր գլխաոր հրամանատարը ծախված թուլամորդ է թիկունքում։ Հիշեք վարորդ Հրաչին, ոնց ծաղրեցին, լինելով Հայաստանի քաղաքացի ու նրա հարազատների խնդրանքին չհանձնեցին ՀՀ-ը պաճառաբանելով, թե մեր երկրում է հանցանք կատարել ու վերջ, բա հիմա էս անասունը ու՞մ երկրում է ընտանիք կոտորել, թե արդեն երկիրն էլ էք ստորագրությամբ հանձնել ռուսին, և վերջում մի բան ել, հիմա արդեն ռուսի արհամարհական պահվածքը ազգիս նկատմամբ ինձ դրդեց ատելով ատեմ դրանց։
Հենրիկ
Մոտ մեկ ամիս առաջ ՌԴ Պյատիգորսկ քաղաքում հայերի և չեչենների ընդհարման ժամանակ կռվի վայրը եկած գյումրեցի մի երիտասարդ ատրճանակի կրակոցով գնդակահարել է մի չեչենի: Ասեմ, որ չեչենը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Տեղի ոստիկանությանը չեչենները հայտնել են, որ վրեժխնդիր պիտի լինեն, եթե չգտնեն սպանող հայերին: Երկու հայ երիտասարդներ դիմել են փախուստի, որոնց փնտրում է Ստավրոպոլի ոստիկանությունը: Եթե Գյումրի քաղաքում կան ծառայող չեչեններ, կամ ինգուշներ, ապա վարկած կա, որ այդ ոճռագործությունը կազմակերպել են այդ տականքները: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ թուրքից գազան ագգը չեչեններն են: Շատ հնարավոր է, որ այդ ռուս զինվորին գտնեն ինքնասպան եղած... Այդպես կփակեն այդ հանցագործությունը: Սա շատ հնարավոր է:
Հասմիկ Գևորգյան
Մտավոր խնդիր ունի և ծառայում է բանակում ու զենք են տալիս նման մարդու: Այ քեզ բան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter