HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժ. Սեֆիլյանին, Վ. Ավետիսյանին և Պ. Մանուկյանին տեղափոխել են «Վարդաշեն», Գ. Չուգասզյանին և Գ. Սաֆարյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունից հայտնում են, որ ​Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Հինգ անձանց երեկ մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter