«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։
Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
ՀԽ Գյումրու գրասենյակի պատասխանատուի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը
Հիմնադիր խորհրդարանի նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց
Ավարտվեց 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությունը։ Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ...
Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։