HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԽ Գյումրու գրասենյակի պատասխանատուի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունից տեղեկացնում են, որ ՀԽ Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։
Սա նշանակում է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Գյումրիում խուզարկելով «Հիմնադիր Խորհրդարան»-ի Գյումրու համակարգող Արամ Հակոբյանի սեփական տունը, կիսաբաց տանիքից թարմ փաթեթավորված նռնակ էր գտել ու ձերբակալել վերջինիս:

Լուսանկարը` azatutyun.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter