HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը նույնականացման քարտ ստացավ և թոշակավորվեց

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից: Նամակը խնդրանք էր նախարարին լուծելու Սողոմոն Քոչարյանի անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը:

Հարկ է ընդգծել, որ խնդիրն անմիջապես հայտնվել է Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում և տրվել են համապատասխան հանձնարարականներ ինչպես փաստաթղթավորման, այնպես էլ թոշակավորման հարցն արագ լուծելու համար:

Տեղեկացնենք, որ լուծվել է դատապարտյալի զինվորական թոշակ ստանալու հարցը, նրան պարբերաբար այցելում է բժիշկը:

Հանձնելով նույնականացման քարտը՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Սողոմոն Քոչարյանին հորդորել է չհուսահատվել և ցանկացած իրավիճակում փորձել օրինակելի վարք դրսևորել պատիժը կրելիս: Նախարարը ցմահ դատապարտյալին է նվիրել Վազգեն Սարգսյանի գրքերից մեկը. «Քանի որ կռված տղա ես, կարծում եմ Սպարապետի այս գիրքը սիրով կկարդաս»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Մեկնաբանություններ (4)

Արտակ
Իսկ այն ընթացքում, որ Սողոմոնը չի կարողացել օգտվել իր իրավունքներից, չի կարողացել ստանալ օրենքով իր համար նախատեսված թոշակը, այդ ժամանակահատվածի համար փոխհատուցում, բաց թողնվածը վերականգնելու ինչ որ մի հնարավորություն տրվելու է, թե հանձնարականա պետք?
hasmik
նորից եմ հիշեցնում, Սողոմոն Քոչարյանին դատապարտել են 1թուրք սպանելու համար, իսկ սաֆարովին հերոսի կոչում տվեցին, հեքիաթներ մի պատմեք, ազատեք էդ մարդուն ամոթ է ձեձ
Վարդան
ՄԻ բան է անհասկանալի...ինչ է նշանակում տրվել են համապատասխան հանձնարարականներ, եթե դա Սողոմոն Քոչարյանի իրավունքն էր, և դա պետք է արվեր օրենքի շրջանակներում դեռ շատ տարիներ առաջ, և ոչ թե դեռ մի հատ էլ հանձնարարական լիներ, որ մարդն իր հասանելիք թոշակը ստանար... Կարծում եմ հանձնարարականներ հիմա պետք է լինեն` 1. Համապատասխան քննություն անցկացվի և բացահայտվի այն մարդկանց շրջանակը, որոնց մեղքով մարդը տարիներ շարունակ չի ստացել իր հասանելիք թոշակը 2, Միանվագ վճարվի ամբողջ գումարը: Հ. Գ. Ի վերջո ես և շատ այլ անհատ ձեռնարկատերեր եկամտահարկ ենք վճարում և այլ հարկեր, որպեսզի համապատասխան անձինք և աշխատավարձ ստանան և ապահովվեն Սողոմոնի և նր նման հազարավոր այլ անձանց թոշակների ժամանակին վճարումը: Այնպես որ, առանձնապես մի մեծ լավություն չի արվել Սողոմոնին, այլ պարզապես կտարվել են պաշտոնական պարտականություններ, այն էլ թերացումով և ուշացումով:
ՀԱՅՈՒՀԻ
Սողոմոն ջան, տղաս, զավակս, թող հաջորդ լուրը քո մասին լինի էն, որ քեզ ազատել են, որ քեզ էլ վանդակի մեջ չեն պահում թուրք շպիոնի սատկացնելու համար, աղոթում եմ քեզ համար, առողջ լինես, արդարությունը թող վերականգնվի էս մեր ոչուփուչ աշխարհում.................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter