HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանը փորձում է պետական լեզվի մասին օրենք ընդունել` առանց վավերացնելու Եվրախորհրդի առջև վերցրած պարտականությունները

Վրաստանի մշակույթի և կրթության հարցերով խորհրդարանական կոմիտեն հուլիսի 9-ին սկսել է «պետական լեզվի մասին» օրինագծի քննարկումը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը` հավելելով, որ տվյալ օրինագծի հերթական տարբերակը երկրի խորհրդարանը քննարկել էր դեռևս հուլիսի 8-ին:

Օրինագծի տեքստի նոր տարբերակի համաձայն` ծրագրվում է ուրվագծել վրացերենի կարգավիճակը, ինչպես նաև ստեղծել վրացերենի՝ որպես Վրաստանի պետական լեզվի պաշտպանության օրենսդրական երաշխիքները:

Օրինագիծը նաև պարտավորեցնում է Վրաստանի կազմում մտնող բոլոր վարչական միավորներին վրացերենն օգտագործել որպես միակ աշխատանքային լեզու: Օրինագծում նաև նշված է, որ այն անձինք (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական), որոնք կխախտեն ապագա օրենքի կետերից որևէ մեկը, կկրեն վարչական պատիժ տուգանքի տեսքով:

Վրաստանի հայ համայնքը հիշեցնում է, որ խորհրդարանը արդեն չորրորդ անգամ է փորձում «պետական լեզվի մասին» օրենք ընդունել:

«Միաժամանակ Խորհրդարանն այդպես էլ չի սկսել «Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիայի» ռատիֆիկացման գործընթացը, որի ընդունումը Վրաստանից պահանջում են երկրի կողմից Եվրախորհրդի առջև վերցրած պարտականությունները»,- գրված է համայնքի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter