HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ի երեք հրապարակումներ արժանացան «Ճամպրուկ 2015»-ի մրցանակներին

«Ճամպրուկ 2015» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությանը այսօր մրցանակների արժանացան «Հետք» էլեկտրոնային պարբերականի երեք հրապարակումներ: Պապ Հայրապետյանի «Համաշխարհային ճգնաժամը սևանցի կահույքագործին հարկադրեց բռնել տունդարձի ճամփան» և Արմինե Ղուկասյանի «Սիրիահայ բժիշկը Սևանում է գտել աշխատանքային նոր հասցեն» հրապարակումները արժանացան տպագիր և առցանց լրատվամիջոցների անվանակարգի 3-րդ մրցանակին, իսկ Հրանտ Գալստյանի «Սիրիահայեր. վերադարձ, որ չէին նախատեսել» հրապարակումը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հատուկ մրցանակին:

Մրցույթին ներկայացված ամենաշատ թվով հրապարակումները եղել են տպագիր և առցանց լրատվամիջոցներից: Ներկայացված 40 հրապարակումներից մրցանակների արժանացան նաև ArmeniaNow, Новое Время, WomenNet, «Առավոտ» լրատվամիջոցների հրապարակումները: Ռադիոյից և հեռուստատեսությունից մրցույթին ներկայացվել էին համապատասխանաբար 17 և 10 հաղորդումներ, որոնք հրապարակվել են այս տարվա հունվարից հոկտեմբեր ամիսների ընթացքում:

Վեցերորդ «Ճամպրուկ 2015»-ի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը կայացավ միգրանտի միջազգային օրը: Մրցույթն իրականացվել է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Հայկական Կարիտաս (Armenian Caritas) ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ: Այն անց է կացվում «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից՝ 826 հազար եվրո արժողությամբ, և իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Հայ օգնության միության հետ համատեղ: 

Մեկնաբանություններ (1)

Պապ
Շնորհակալություն -ին, որ հնարավորություն ստեղծեց իմ հոդվածն այնտեղ հրապարակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter