HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատնեշի փլուզումից մահացել է պատգամավոր Քոքոբելյանին պատկանող հէկի բանվորը

2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարևարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված հէկի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն հէկի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վ.Գաբրիելյանի դիակը հայտնաբերվել է 2016թ.-ի հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հատվածում` Աղստև գետում:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Քարևարդ» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը 2010թ-ի ապրիլից պատկանում են Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանին։ Հէկը գտնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։

 

2013թ-ի հունիսին նույն՝ Գետահովիտ գյուղում գտնվող «Խաչաղբյուր-2» հէկի շինարարական աշխատանքների ընթացքում էքսկավատորի վրա 30 տ կշռող ժայռաբեկոր էր ընկել: Տեղում մահացել էր Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված էքսկավատորավար Ա. Խալաթյանը:

«Խաչաղբյուր-2» հէկը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ-ի հիմնադիրը նույնպես Խաչատուր Քոքոբելյանն է։ ՍՊԸ-ի 100% բաժնետոմսը անցել է Լուսինե Գինոսյանին 2014թ-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter