HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեք Ենիգոմշյանը ազատ կարձակվի

«Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանն ազատ կարձակվի: 

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն այսօր որոշում է կայացրել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:

Դատախազության կայքից տեղեանում ենք, որ այսօր կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Հիշեցնենք, որ Ենիգոմշյանը ձերբակալվեց հուլիսի 27-ին եւ կալանավորվեց հուլիսի 30-ին: 

Մեկնաբանություններ (2)

lusik
Համոզված եմ՝ որոշումը կայացվել է Սփյուռքի ճմշման տակ:
Կարեն
հիշեցրեք նաև, որ անօրինաբար էր ձերբակալվել և անհիմն կալանավորվել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter