HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Եղիշե Պետրոսյան. «Վիճակս մի փոքր կայունանա, անպայման վերադառնալու եմ Ազատության հրապարակ»

Երգահան, հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը, որը հուլիսի 30-ից բուժում էր ստանում «Աստղիկ» բժշկական կենտրոնում, արդեն երեք օր է՝ դուրս է գրվել: Բուժումն ու ապաքինումը նա շարունակում է տնային պայմաններում:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Եղիշե Պետրոսյանին ներկայացվել էր ձերբակալելու մասին որոշում՝ կապված հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներին։ Սակայն օգոստոսի 5-ին Պետրոսյանին ազատ արձակելու որոշում էր կայացվել՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանումով:

«Վիճակս մի փոքր կայունանա, անպայման վերադառնալու եմ Ազատության հրապարակ: Հույս ունեմ՝ մեկ շաբաթից կրկին կմիանամ պայքարին: Այս պահին միակ բանը, որ կխնդրեմ հասարակությանը՝ ոչ մի քաղբանտարկյալի աչքաթող չանելն է, և ակցիաները շարունակեն՝ այդ մարդկանց օգտակար լինելու համար»,- նշեց Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter