HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Եղիշե Պետրոսյանը ազատ արձակվեց

Երկու օր առաջ «Հետք»-ը տեղեկացրել էր, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը բողոքարկել էր երգահան Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու որոշումը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թեև մերժել է բողոքը, բայց և նշել է` Եղիշե Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակում չի գտնվում, քանի որ նրա նկատմամբ ձերբակալման արձանագրություն չի կազմվելԱյսօր առավոտյան փաստաբանը թեև նշեց, որ Պետրոսյանի գործում որևէ փոփոխություն չկա, բայց և քիչ առաջ հայտնեց, որ քննիչներն անսպասելի ժամանել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող  Եղիշե Պետրոսյանին՝ ներկայացնելով ազատ արձակման որոշումը։ Ազատ արձակման պատճառաբանությունը Պետրոսյանի գործողություններում հանցակազմի  բացակայությունն է: Պետրոսյանի հիվանդասենյակից արդեն հեռացել են օրեր շարունակ հերթապահություն իրականացող ոստիկանները։

Վարոսյանը չի բացառում, որ երգահանին ազատ արձակման խթան հանդիսացավ սոցիալական ցանցերի օգտատերերի բարձրացրած աղմուկն ու Պետրոսյանին անհապաղ ազատ արձակելու պահանջը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք փորձել են բերման ենթարկելՀակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանին այն պահին, երբ առողջական վիճակի վատացման պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter