HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշոտ Պետրոսյանի ցավերը մեղմացել են. փաստաբան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոսոտոսի 30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին, ով հրազենային վիրավորման հետևանքով ոսկրային վնասվածք էր ստացել:

Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը քիչ առաջ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը գնահատում է բավարար։ Ասում է, որ Պետրոսյանը այս պահին ևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դժգոհություններ չունի, ցավերը մեղմացել են։

«Քիչ առաջ բժիշկներ էին այցելել Պետրոսյանին։ Որքան նրանց քննարկումից հասկացա` նրա առողջական վիճակը նորմալ է, ապաքինումը ըստ կանխատեսված կարգի է ընթանում։ Նա էլ վիրահատությունից հետո առողջական վիճակում փոփոխություն զգում է, նույնիսկ կատակով ասաց՝ էսօր պետք ա փորձեմ քայլել։ Դրանով երևի ուզում էր հավաստիացնել, որ ինքազգացողությունը լավ է։ Ամեն դեպքում, վաղ է քայլելու մասին խոսելը, քանի որ դեռ պետք է լիարժեք ապաքինվի»,- նշում է փաստաբանը։

Պապիկյանը կարծում է, որքան էլ այս պահին իր պաշտպանյալի ինքնազգացողությունը լավ է, նպատակահարամար է, որ Պետրոսյանը ապաքինման այս օրերը անցկացնի քաղաքացիական հիվանդանոցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter