HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հնարավոր է՝ Անդրիաս Ղուկասյանն այսօր դադարեցնի հացադուլը

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը  «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը գնահատում է բավարար, առողջական լուրջ խնդիրներ չունի, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

«Ամենայն հավանականությամբ, Անդրիաս Ղուկասյանն օրվա ընթացքում հանդես կգա հայտարարությամբ և կդադարեցնի իր՝ 33 օր շարունակվող հացադուլը»,-նշում է փաստաբան Մեժլումյանը։

Թե ինչ հայտարարության է հանդես գալու Ղուկասյանը, Մեժլումյանը չի ցանկանում մանրամասնել՝ հորոդորելով սպասել։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն  օգոստոսի 1-ին հացադուլ էր հայտարարել հետևյալ պահանջով. «Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter