HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2017 թվականին ՀՀ պետական պարտքը կհատի 6 մլրդ դոլարը. Բյուջե-2017-ի կանխատեսումները

ՀՀ պետական պարտքն արդեն մոտեցել է 5.5մլրդ դոլարի սահմանագծին։ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում որոշակի կանխատեսումներ կան պետպարտքի մասով։

Բյուջետային ուղերձում նշվում է, որ դեռևս զգալի են արտաքին աղբյուրներից` միջազգային կազմակերպություններից (մեծամասամբ՝ Համաշխարհային բանկից) և օտարերկրյա պետություններից ստացվելիք արտոնյալ վարկերի հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող միջոցները:

Հիշեցնենք, որ ըստ 2017թ. բյուջեի նախագծի՝ պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.8 %-ի չափով և կազմում է 150.1 մլրդ դրամ: Նախատեսվում է դրա 47.3% (շուրջ 71.1 մլրդ դրամ) «լրացնել» ներքին աղբյուրների հաշվին, հիմնականում՝ պետական արժեթղթերի իրացումից, ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից, ինչպես նաև նախորդ տարիներին տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված բյուջետային վարկերի վերադարձից ստացվելիք մուտքերի հաշվին:

Իսկ 79 մլրդ դրամը նախատեսվում է ներգրավել արտաքին աղբյուրներից, ինչն արդեն իսկ նշանակում է, որ ՀՀ պետական պարտքը եկող տարի ևս աճելու է։

Բյուջետային ուղերձում  նշվում է, որ այս տարվա վերջում, ինչպես սպասվում է,  ՀՀ պետական պարտքը կկազմի 5 մլրդ 866.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2017-ի վերջում, ըստ կանխատեսումների, այն կհատի 6 մլրդ դոլարի շեմն ու կկազմի  6 մլրդ 277 մլն դոլար։ Նշենք, որ այս տարեվերջի և եկող տարվա պարտքի հաշվարկները կատարվել են  1 ԱՄՆ դոլար=474.69 դրամ փոխարժեքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter