HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գևորգ Իրիցյանի՝ կալանքի երկարացման դեմ վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Իրիցյանի՝ կալանքի երկարացման դեմ վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի որոշումը։

«Հետք»-ի հետ զրույցում Իրիցյանի փաստաբան Լուսինե Մարիտոսյանը հայտնեց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչ հիմնավորումով է դատարանը մերժել իրենց բողոքը, քանի որ որոշումը ստանալու են մի քանի օրից։

Դատարանը նաև մերժել է պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը, ըստ փաստաբանի՝ գտնելով, որ Իրիցյանին կատարված արարքներում առկա են հիմնավոր կասկածներ, որ նա, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի նախաքննությանը։

Փաստաբանը որոշումը ստանալուց հետո վճիռը բողոքարկելու է վճռաբեկ դատարան։

«Բոլորս էլ արդեն գիտենք, որ քաղաքական որոշումներ են կայացվում։ Ներկայացվող որոշումներն էլ անհիմն և անօրինական են լինելու», - նշում է Մարտիրոսյանը։

Իրիցյանը դատական նիստին ներկա չի գտնվել, փաստաբանի փոխանցմամբ՝ նա դիմում էր ներկայացրել, որ դատարաններին չվստահելով, համոզված լինելով, որ քաղաքական որոշումներ են կայացվելու, չի ցանկանում ներկա գտնվել դատական նիստերին։

Հիշեցնենք, որ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter