HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետը ՏՄՊՊՀ-ին հորդորեց ջանքերը կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկայի վրա

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղական արտադրողների գործունեությանն անդրադառնալով, մեջբերեց նոյեմբերի 16-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բացահայտումները գարեջրի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերության՝ «Գյումրի գարեջրի» գործունեության վերաբերյալ:

Թեև վարչապետն ընդգծեց, որ այս հանձնաժողովը օրենքով ստեղծված, անկախ մարմին է, որի վրա կառավարությունը ազդեցության լծակներ չունի, սակայն ընդգծեց, որ այս հանգամանքը կառավարությանը չի զրկում կարծիք արտահայտելու հնարավորությունից։ Ուստի, Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և հանձնաժողովին հանձնարարեց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկայի վրա, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն առավել շատ են. «Դա շատ ավելի առաջնային խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան գարեջրի մեծ արտադրողներ  և ներմուծողներ, կա լուրջ մրցակցություն»։ Այդ պատճառով, կառավարության ղեկավարը խնդրեց առավելագույնս ուշադիր վերաբերվել այս հարցին։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի կատարած որոշ ուսումնասիրություններ հիմք էին տվել եզրակացնելու, որ մարքեթինգային և տրանսպորտային ծախսերի անվան տակ «Գյումրի գարեջուր» ընկերությունը արհեստական կերպով բարձրացրել է ծախսերը, ինչն էլ իր հերթին ազդել է վերջինիս եկամտաբերության վրա: Ըստ Հանձնաժողովի՝ նմանատիպ ծախսեր ցույց տալու միջոցով  ընկերությունը փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները: Նկատի ունենալով ընկերության փաստաթղթերում բացահայտված խնդրահարույց հանգամանքները՝ Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրության արդյունքներն ուղարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter