HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Էդմոն Մարուքյան. «Միասնաբար կարող ենք լինել և գործել ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այսօր ստորագրված համատեղ քաղաքական գործունեության մասին հուշագրին, ասում է՝ իր համար այսօր չափազանց պատասխանատու և պարտավորեցնող օր է, քանի որ այս միավորմամբ ընդունակ կլինեն արագորեն «միս և արյուն տալ իրենց երազանքներին և տեսլականներին»։

Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ, երբ ազդարարում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծման մասին և մշակում էին իրենց «լուսավոր» նպատակները, վստահ էին, որ երկրում բեկում առաջացնելու, հաջողության հասնելու միակ գրավականը նույն տեսլականն ու երազանքը «կիսող» գործիչների ուժերի եւ ջանքերի համադրման, ուժերի մեկտեղման և միավորման մեջ է։

«Մենք երբևէ չենք եղել ատելության և անտագոնիզմի (հակադրություն) քարոզիչ։ Հավատացել ու հավատում ենք ներառական գործընթացներին։ Ու հնարավորինս շատ լուսավոր տեսլական ունեցող մարդիկ կարող են միավորվել ու միավորել իրենց ջանքերն ու ներուժը՝ հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման»,-ելույթի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական դիմակայությունների այս «սուր» ժամանակաշրջանում երկիրը աշխարհաքաղաքական նոր իրողությունների առջև է կանգնել։

Էդմոն Մարուքյանը կարծում է՝ այս ընտրական գործընթացում, բացի իրենց հիմնական գործառույթից, քաղաքական ծրագրերի և նպատակների կայացումից և քարոզումից, նրա գնահատմամբ՝ որպես անքննելի և անբասիր ընդդիմադիրներ, բժշկի հոգատարությամբ պետք է պայքարեն իշող ուժից բխող, վարակի պես տարածվող կեղծիքի և ստի դեմ՝ իրենց ընտրողին ցույց տալով, թե որտեղ է իրենց խնդիրների լուծման ուղին։

Առաջադեմ, ժողովրդավար, մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող երկրի կայացումը նա համարում է իրենց հիմնական նպատակը։

Կուսակցության առաջնորդը հավաստիացնում է, որ ջանք և եռանդ չեն խնայելու՝ իրենց բաժին հասած պետականությունը բարիքի վերածելու համար՝ ոչ միայն Հայաստանում ապրողների, այլև համայն հայության համար։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների իր գործընկերներին Մարուքյանը վստահեցնում է, որ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ձեռք են բերել անքննելի, անառարկելի և անսակարկելի գործընկեր։ «Վստահ և հավատացած ենք, որ միասնաբար կարող ենք լինել և գործել ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։ 

Լուսանկարը՝ Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Էդմոն Մարուքյանին ճանաչում եմ դեռևս Միացյալ Նահանգներում ուսանելու տարիներից։ Նա իր մարդկային, բարոյա֊քաղաքական հատկանիշներով և կրթական մակարդակով միանգամայն արժանի է լինել նոր Հայաստանի բարձրագույն ղեկավարներից մեկը։ Էլ չեմ խոսում Արամ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի մասին, որոնց պետք է ըստ ամենայնի աջակցել, փայփայել և համաժողովրդական վերելքի ալիքով ձերպազատվել տիրող նվաստացուցիչ, ամոթալի վիճակից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter