HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Հարությունյան. 2007-ի համեմատ` գույքը էժանացել է նվազագույնը 40-50 %-ով

«Վիվա Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը, դիտարկելով իրենց գործունեության արձանագրած արդյունքները և ծանոթ լինելով անշարժ գույքի հայաստանյան «մոտեցումներին», նշում է, որ գնորդները առավել շատ նախընտրում են մատչելի բնակարաններ, մասնավորապես` մինչև 50.000 ԱՄՆ դոլար արժեքի սահմաններում։

Տնօրենի խոսքով՝ վերջին շրջանում նվազել է շուկայական բարձր գին ունեցող տների պահանջարկը, որը պայմանավորում է ֆինանսական միջոցների սղությամբ և քիչ գումարով տրամադրվող վարկերով։ Հարությունյանը կարծում է՝ գնորդներին մեծամասամբ «գրավում են» Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ անշարժ գույքի պահանջարկը մշտապես մեծ է։

Իսկ վերջին տարիների իրենց գործակալության կատարած առքուվաճառքներով առավել շատ «պահանջվել են» բնակարաններ, սակայն, նրա դիտարկմամբ՝ նախկինում առանձնատների պահանջարկը առավել մեծ է եղել, որը տնօրենը «պայմանավորում է» դրսի գործոնի հետ, քանի որ արտերկրից ժամանողները հիմնականում նախընտրել են բնակելի տներ։

«Այս պահին առանձնատների պահանջարկը մի քիչ քչացել է։ Հիմնականում նախընտրում են բնակարաններ, նորակառույցների պահանջարկն էլ է շատացել, որն էլ, հիմնականում, շատացել է պետության կողմից եկամտային հարկով սուբսիդավորվող ծրագրերի հաշվին»,- ասում է նա։

Տնօրենը հստակ չի կարող նշել, թե ինչով է պայմանավորված բնակելի տների պահանջարկի նվազումը, սակայն ենթադրում է, որ մեծամասամբ այն պայմանավորված է ֆինանսական միջոցներով, քանի որ ցածր գնով ձեռք բերվող բնակելի տունը, ըստ նրա, հարմար չէ, իսկ հարմարավետ պայմաններով տները գնային բարձր սանդղակ ունեն, և գնորդներից շատերը չեն կարողանում ձեռք բերել այն։

Էդվարդ Հարությունյանը այժմ դժվարությամբ է հիշում վերջին շրջանում իրենց բարձր գնային արժեքով կատարված առքուվաճառքի գործարքը, քանի որ դրանք հիմնականում կատարել են 2007-2008 թվականներին։ Իսկ իրենց երբեմն բարձր գնային արժեքով գործարքը եղել է 500 հազար դոլարանոց առանձնատան առքուվաճառք։

Հիշելով այդ թվականները՝ Հարությունյանը ընդգծում է, որ այդ տարիներին տների և բնակարանների գների «բարձրանալու» հետ մեկտեղ, մեծանում էր նաև դրանց պահանջարկը։ Եվ եթե այդ ժամանակ 200-300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատները բարձր գին ունեցող չէին համարվում, այսօր արդեն, ըստ նրա,  նմանատիպ գույք համարյա թե չի վաճառվում։

«Օրինակ՝ եթե 2007-ին այդ գույքը արժեր 500 հազար դոլար, հիմա այդ գույքը մինիմում 40-50 %-ով էժան է։ Այսինքն՝ մինչև 200-250 հազար դոլար»,- հավելում է գործակալության տնօրենը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter