HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը պայթուցիկ նյութերի ներմուծման թույլտվություն է տրվել

Կառավարությունը այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ոորոշման նախագիծը, որով կթույլատրվի «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութեր և պայթեցման սարքավորումներ:

Որոշման նախագծում մի շարք նախարարությունների և պետական կառույցների հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

«Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը»,- նշված է որոշման նախագծում։

Նշենք, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս ընկերությունը հանդիսասում է նաև Գլաձորի հանքավայրը շահագործել պատրաստվող «Վայք ռեսուրս» ՍՊԸ-ի 75% բաժնետոմսերի սեփականատերը։

Այս ընկերությանը կառավարությունը նաև արտոնություն էր տվել 2010-ին, 2013-ին, բացի այդ վերահսկիչ պալատը 2010-ին առաջարկել էր «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին զրկել լիցենզիայից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter