HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պարզվել է, որ շրջակա միջավայրին հասցվել է 930 հազար դրամի վնաս

Երեկ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել են Իջևանի տարածաշրջանում ապօրինի ծառահատումներ իրականացրած անձինք։

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ ապրիլի 9-ին արշավականների մի խումբ Իջևանի ու Հովք գյուղերի մոտակայքում՝ Աշոտ Երկաթ բերդ բարձրանալու ճանապարհի երկայնքով հատված առողջ ծառեր էր տեսել և լուսանկարահանել։

Նախարարությունը ավելի ուշ հաղորդագրությամբ հայտնեց, որ սոցիալական ցանցերում և Էլեկտրոնային մամուլում, տարածվել էր տեսաձայնագրություն, որում ցուցադրվում էր կտրատված ծառեր Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում:

Այդ լուսանկարների և տեսանյութի հիման վրա` ապօրինի ծառահատումների հետքերով գնացել էին բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության աշխատակիցները, և նրաց ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացիներ։ Պետական մարմինները տեղում արձանագրել են 23 ապօրինի հատված ծառ:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, բնապահպանական պետական տեսչությունը արդեն հաշվարկել է ապօրինի ծառահատման վնասը և պազվել է, որ շրջակա միջավայրին հասցվել է 930 հազար դրամի վնաս, իսկ ապօրինի ծառահատում իրականացնողները, նրա փոխանցմամբ, եղել են տարածաշրջանի գյուղացիներ։

Բաժնի պետի խոսքով՝ իրենց վարչությունն է ստանում ապօրինի ծառահատումների ահազանգերը, և այդ տարածաշրջանից այդպիսի ահազանգեր այդքան էլ շատ չեն լինում, իսկ Աշոտ Երկաթ բերդի տարածքում ապօրինի ծառահատման վերջին ահազանգը ստացել են հոկտեմբեր ամսին, երբ հատվել էր 12 ծառ։ Այդ ծառահատումների արդյունքում շրջակա միջավայրին հասցվել էր 200 հազար դրամից ավել վնաս և, ըստ օրենքի, գործը փոխանցել էին իրավապահ մարմիներին։

լուսանկարները` Տիգրան Շահբազյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter