HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատախազության պաշտոնյային և ՀՀԿ-ական թեկնածուին պատկանող ընկերությունն արտոնություն ստացավ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով կառավարությունը հավանության արժանացրեց որոշման նախագիծը, ըստ որի`«Արփիմեդ» ընկերությունը Հայաստան կներմուծի դեղագործության մեջ օգտագործվող հումք՝ օգտվելով ներմուծման մաքսատուրքի ազատման արտոնությունից։

Որոշման նախագծում գրված է, որ ընկերությունը նախատեսել է իրականացնել 400 մլն դրամի ներդրում և ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ 200.000 դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 800 մլն դրամ, որից 500 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում, 100 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում։

Որոշման նախագիծը նաև ներկայացվել է առողջապահության, ֆինանսների, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին, պետական եկամուտների կոմիտեին, որտեղից առարկություններ և դիտողություններ չեն հնչել։

Հիշեցնենք, որ «Արփիմեդ» դեղագործական ընկերության տնօրենը և 97%-ի բաժնետերը ՀՀԿ-ական Վաչագան Ղազարյանն է, ով ապրիլի 2-ին կայացած ընտրություններում պատգամավորի թեկնածու էր, իսկ մնացած 3%-ը Արտակ Գագիկի Հարությունյանինն է` Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետինը, ով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է:

լուսանկարում` Վաչագան Ղազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter