HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական հայց ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը եւ լրագրող Էդիկ Բաղդասարյանը ապրիլի 14-ին պաշտոնական անձի անգործությունը վիճարկելու մասին դիմում են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների առաջին ատյանի դատարան: Պատասխանող կողմը Երեւանի քաղաքապետարանն է:

Հիշեցնենք, որ Էդիկ Բաղդասարյանը հոդվածաշար էր պատրաստում Երեւանի Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի տարածքի հանրային այգում կառուցված սրճարանների եւ նրանց տերերի, սրճարանների համար հողահատկացումներ կատարելու եւ շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում թույլ տրված ապօրինությունների, կանաչ տարածքների ոչնչացման մասին:

Օպերայի այգում գործող 12 սրճարանների տերերի մեջ չկա ոչ մի պատահական մարդ: Դրանց տերերը պաշտոնյաներ են, պատգամավորներ: Լրագրողը դիմել էր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին` խնդրելով նրան թույլ տալ ծանոթանալ 1997-2003թթ. ընթացքում այդ տարածքի վերաբերյալ Երեւանի քաղաքապետերի կայացրած որոշումներին: Սակայն քաղաքապետ Երվանդ Զախարյանը տարբեր պատճառաբանություններով մերժել է Է. Բաղդասարյանի` այդ որոշումներին ծանոթանալու դիմումները: Երվանդ Զախարյանի անհիմն մերժումը Է. Բաղդասարյանը բողոքարկել էր նրա վերադասին` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այդ բողոքը Նախագահի աշխատակազմից ուղարկվել էր Ե. Զախարյանին, այսինքն` նրան, ում գործողությունները բողոքարկում էր լրագրողը: Քաղաքապետը դարձյալ տարբեր պատճառաբանություններով մերժել է լրագրողին տեղեկություններ տրամադրել: 

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը ստիպված դիմել է դատարան` հույս ունենալով, որ այն կպարտադրի քաղաքապետ Ե. Զախարյանին կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter