«Մենք գիտենք` ովքեր են տերերը» հոդվածաշարը ներկայացնում էր Օպերայի այգու, Օղակաձեւ զբոսայգու եւ Բաբայան փողոցի հարեւանությամբ գտնվող այգու տարածքների իրական տերերին:
Երեանի Օղակաձեւ զբոսայգում կառուցվող քարե այս շինությունն ամբողջովին ապօրինի է: Ընդհանրապես քաղաքապետարանը հանրային զբոսայգիներում արգելել է քարաշեն կառույցները:
ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին դեռեւս այս տարվա օգոստոսին մեր հարցազրույցի ընթացքում հարց ուղղեցինք Երեւանի կանաչ տարածքների ոչնչացման մասին:
«Վերելք» ՍՊԸ-ին հողհատկացում 1996-ին կատարել է քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Ընկերությունը Ռոբերտ Նազարյանի որոշմամբ ընդլայնելով տարածքը կառուցել է «Օպերայի ուրվականը» սրճարանը:
Շատերն են հիշում օպերայի հանրային զուգարանը: Խորհրդային կարգերի փլուզմանը զուգահեռ սկսեց փլուզվել նաեւ այդ զուգարանը: Տարիներ շարունակ չէր գործում` դարձել էր բոմժերի հավաքատեղի:
«Մագնոլիա» ՍՊԸ-ին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ 2002 թ.- սկզբին հատկացվել է 20 քմ տարածք:
Երեւանի կենտրոնում կառուցվող սրճարանատերերի մեջ ոչ մի պատահական մարդ չկա: Եթե նույնիսկ անունները որեւէ բան չեն ասում, միեւնույն է` նրանց հետեւում կանգնած են հանրապետությունում ազդեցիկ դիրք ունեցող պաշտոնյաներ:
Օպերայի շենքին հարող այս տարածքը ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանին հատկացրել է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Իհարկե, ամեն ինչ օրինական ձեւակերպված է: Կառավարության 2001թ N 286 հանճարել որոշմամբ պաշտոնյաները (քաղաքի կենտրոնում սրճարաններ միայն նրանք