HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Վճիռ հօգուտ խոզատերի

Կարինե Սիմոնյան
Գոհար Ոսկանյան

Ալավերդցի Սամվել Ծատինյանի խոզն այս տարվա ապրիլի 15-ին քաղաքի Սանահին սարահարթ թաղամասի 2 Ե շենքի բակում զբոսնելիս հոսանքահարվեց ու սատկեց։ Ս. Ծատինյանը կորուստը հեշտ չտարավ. խոզն ընդամենը մեկ շաբաթից ծնելու էր։ Հերձումից պարզվեց, որ խոզը 10 գոճի էր ունենալու։ 

 Անասնատերն այս հարցում մեղադրեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղին եւ հայցով դիմեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարան։ Դատարանը լսեց երկու կողմերին։ Փաստորեն, խոզը քանդել է էլեկտրական հոսանքալարը ծածկող հողաշերտն ու հոսանքահարվել։ 

Համաձայն կաբելային գծերի կառուցման կանոնների` հողի մեջ էլեկտրական մալուխները պետք է լինեն առնվազն 70 սմ խորությամբ։ «Այս դեպքում կդժվարանար գործն ու կապահովվեր նաեւ մարդկանց անվտանգությունը»,-նշում է Ս. Ծատինյանը։ Դատարանի ներկայացուցիչը եղավ դեպքի վայրում եւ համոզվեց, որ կաբելային գծերի կառուցման կանոնը խախտվել է՝ մալուխները 40 սմ խորություն ունեին։ 

Դատարանը Ս. Ծատինյանի հայցը բավարարեց մասնակիորեն։ Հայցվորն իր հերթին վարչական խախտում է թույլ տվել՝ անասունին չարգելելով մտնել բնակելի շենքի տարածք։ Ուստի, ընկերությունը պարտավորվեց տուժածին վճարել վնասի միայն 80 տոկոսը՝ 240 հազար դրամ։ 

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղը համաձայն չէ դատարանի այս վճռի հետ։ Մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Միշա Փիրուզյանն ասում է, թե «խոզը բակում գործ չուներ, երեխաներն էլ դժվար թե հողը քանդեին»։ Ընկերությունը դիմել է վերաքննիչ դատարան եւ հույս ունի, որ երկրորդ ատյանում վճիռ կկայացվի հօգուտ ընկերության։ Սակայն Ս. Ծատինյանը հաստատակամորեն ուզում է պաշտպանել իր, խոզի, 10 գոճիների ու շենքի բնակիչների իրավունքները, «անգամ, եթե հարկ լինի դիմել Եվրադատարան»։ 

Բայց մինչ այդ, ընկերությունը ձեռնամուխ է եղել հոսանքալարի վերանորոգմանը։ Միշա Փիրուզյանը նշում է, որ միանգամից հնարավոր չէ, բայց կաշխատեն աստիճանաբար հոսանքագծերը համապատասխանեցնել պահանջվող կարգին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter