Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Վալենտինայի ավագ դուստրը՝ տասնամյա Ռուզաննան, արդեն 1 տարի Վանաձորի մանկատանն է ապրում։ Վալենտինան ապրում է իր երկրորդ ամուսինու հետ, որը Ռուզաննայի հայրը չէ։
Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղը տեղական ինքնակառավարման ընտրություններին 290 ընտրող ու գյուղապետի 4 թեկնածու ուներ։
Ալավերդու Սանահին թաղամասի բնակչուհի 21-ամյա Սիրամարգ Մխիթարյանի վեցուկես ամսվա հղիությունը հոկտեմբերին քաղաքի ծննդատանն արհեստականորեն ընդհատվեց։
Վերջին 10 տարում Ալավերդի քաղաքի ծննդատանը գրանցվել է մայրական մահվան 5 դեպք, իսկ 2000-2005թթ.` մեռելածնության եւ նորածինների մահացության 37 դեպք:
Ալավերդի քաղաքում մայիսի 8-ին համայնքապետի ընտրություններ են։ Քարոզարշավը, ինչպես եւ կանխատեսվում էր, թեժ է։
Ալավերդի քաղաքի ավագանին որոշել է սահմանափակել լրագրողների տեղեկեություններ ստանալու իրավունքը։ 2004թ. դեկտեմբերի 1-ին Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի գլխավորությամբ քվեարկության դրվեց ավագանու նիստի նկարահանման թույլտվության հարցը։
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղաքապետի խնամին ու Վանաձորի բնակիչ Գարիկ Ղազարյանը վիճարկում են քաղաքի կենտրոնական մասում գտնվող 31,2 քառ.մ ոչ բնակելի տարածքը, որը նախկինում պատկանել է «Վանք 91» միավորմանը՝ որպես գրատուն։
Ալավերդցի Սամվել Ծատինյանի խոզն այս տարվա ապրիլի 15-ին քաղաքի Սանահին սարահարթ թաղամասի 2 Ե շենքի բակում զբոսնելիս հոսանքահարվեց ու սատկեց։ Ս. Ծատինյանը կորուստը հեշտ չտարավ. խոզն ընդամենը մեկ շաբաթից ծնելու էր։ Հերձումից պարզվեց, որ խոզը 10 գոճի...
Հայաստանից վրացական Սադախլոյի սահմանային շուկա տանող դարպասները բացվում են առավոտյան ութին: Սակայն դեռեւս գիշերը հայկական սահմանամերձ Բագրատաշենում մեքենաների կայանման տեղերն արդեն զբաղեցված են լինում:
Ամեն շաբաթ Հայաստանից Բագրատաշենի շուկա է այցելում ու պետական սահման հատում 2-3 հազար մարդ։ Սադախլո են գնում, առեւտուր անում։
ՀՀ գիտության եւ կրթության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը մշակում է նոր հանրակրթությանն անցնելու մեխանիզմներն ու մեթոդիկան, նախագծում նոր դպրոցի կառուցվածքն ու բովանդակությունը։
«Մեթըլ Փրինս» ընկերության Շամլուղի ստորգետնյա հանքավայրերի 3 տեղամասերի բանվորները արդեն մեկ ամիս է գործադուլի մեջ են:
Մարզերում աշխատող լրագրողները պետական կառույցներից տեղեկություն ստանալու համար առաջին հերթին ստիպված են պատասխանել պաշտոնյայի հետեւյալ հարցին. «տեղակա՞ն, թե՞ հանրապետական լրատվամիջոցների համար է հարցազրույցը»։
«Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղը Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղից պահանջում է ազատել իրեն պատկանող շենքը:
Գործարանի 8-ամյա ընդմիջումից հետո արտադրանքի առաջին թողարկումը եղել է 1997թ- ին։ Ալավերդցիների համար դա իսկական տոն էր։ Վերջապես գործարանի 100 մետրանոց ծխնելույզից ծխացին առաջին արտանետումները։
Ալավերդու պոլիկլինիկայի համապատասխան ծառայության ղեկավար Մարտուհի Մելիքյանը դժվարանում է կոնկրետ օրինաչափություններ նշել, բայց հավաստում է, որ տուբերկուլյոզով հիվանդների թվի աճի տեմպերն ավելին են եղել հատկապես վերջին 5 տարիներին:
Ալավերդու Սպանդարյան փողոցի, այսպես կոչված «Գազի զոնայի», բնակիչ Սեդա Թերզյանը տուբերկուլյոզով հիվանդ է արդեն 5 տարի։ Նա hամոզված է, որ իր, ինչպես նաեւ 21-ամյա որդու հիվանդության պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանն է։ Տղան հիվանդության պատճառով...
Ալավերդիում վերջին տարիներին նվազել է ծնունդների, ավելացել՝ բնածին արատների, ոչ նորմալ հղիության ու չբերության թիվը։
Լոռու մարզում 1995 թ. ի վեր ընտրություններում առաջին անգամ հաղթանակող կողմը իշխանությունը չէ։ Շուրջ 3000 ձայնի տարբերությամբ մեծամասնական ընտրակարգով հաղթել է ԱԺ պատգամավորության թեկնածու Համլետ Թամազյանը։