HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Արթուր Սարգսյանի` Հաց բերողի մահվան տարելիցն է

Մեկ տարի առաջ այս օրը` 2017թ. մարտի 16-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ  Արթուր Սարգսյանը, որը 2016թ. հուլիսյան իրադարձություններից հետո հայտնի դարձավ «հաց բերող» անունով: 

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբին հաց հասցրած 49-ամյա Արթուր Սարգսյանը մեղադրվում էր պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանն ուներ զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդությունը, նա տարել էր նաեւ ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ուներ որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ էր: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ էր մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ուներ ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Թեեւ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ), Արթուր Սարգսյանի վրա դա չտարածվեց` նա երկու անգամ ձերբակալվեց եւ կալանավորվեց:

Առաջին ձերբակալումից ազատվելուց հետո «Հետք»-ը զրուցել էր Արթուր Սարգսյանի հետ: Նա պատմել էր 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հաց հասցնելու, իր ձերբակալման, կալանավորման, բանտային օրերի մասին: «Այնտեղ այդ հացի պետքությունը կար, դա մի էդպիսի մի մեծ գործ չի եղել»,- ասել էր «հաց բերողը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter