Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել
Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։
Հիշեցնենք, այսօր առավոտից բողոքի ակցիա է սկսվել քաղաքապետարանի առջեւ` Երեւանի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում, Երևանի 2800-ամյակի առթիվ բարեկարգվող այգում կատարված ծառահատումների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել