HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոսանքազրկել են Նարեկ Հարթունյանին պատկանող ընկերությունը

Այսօր առավոտվանից էլեկտրաէներգայի համար վճարում չկատարելու պատճառով հոսանքազրկված է սփյուռքահայ ներդրող, Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը:   Ընկերությունը չի կարողացել վճարել էլեկտրաէներգիայի համար, քանի որ 16.01.2012թ. Շենգավիթի հարկային տեսչության կողմից կալանք է դրվել գույքի,  բանկային   հաշիվների և դրամարկղի վրա` դրանով իսկ կաթվածահար անելով ընկերության բնականոն գործունեությունը:

Այս պահին ընկերության աշխատակիցները պարապուրդի են մատնված: Մտավախություն կա, որ եթե այսպես շարունակվի, և ընկերությունը  չկարողանա բնականոն գործունեությունը շարունակել (կալանքների և նման այլ իրավիճակների պատճառով), հարկադրված պարապուրդը կվերածվի գործազրկության, և շուրջ 35 ընտանիքն կզրկվի իր հացը վաստակելու հնարավորությունից:  

Հիշեցնենք, ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում   20.06.2011թ     հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության  ղեկավար անձանց կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչություն  օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում, և հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված  տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերով  հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:

Նույն ժամանակահատվածում «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ն հայացադիմում է ներկայացրել դատարան՝ վիճարկելով այն ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել է շուրջ 111 մլն դրամի հարկային պարտավորություն:

«Դատական գործընթացը շարունակվում է, դեռեւս ապացուցաված չեն ընկերության դեմ առաջադրված մեղադրանքները,  հետեւաբար  բացարձակ  ոչ իրավաչափ գործողություններով Հարթունյանների ունեցվածքի վրա ապօրինի արգելանք կիրառելն ունի երկու  նպատակ. այն է` Հարթունյանները հրաժարվեն Սեւակ Արզարունու դեմ ներկայացրած հայցից  եւ սնանկության վտանգից խուսափելու համար հարկադրված լինեն վճարել հարկային պարտավորությունները` գնալով իրենց սեփականությունից հրաժարվելու գործարքին»,- հայտնում է «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter