ՀՀ փոխվարչապետի հաստատած համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում 2011 թ. 11 ամիսների ընթացքում Սյունիքի մարզից վերապատրաստվել է 42 համայնքային ծառայող: Եվս 175 մարդ` տարբեր համայնքների ավագանու, աշխատակազմի անդամներ, մասնակցել...
Համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի խոսքով՝ բյուջեի այս փոփոխությունն անհրաժեշտ էր, քանի որ, ըստ նրա, «գյուղապետի կաբինետն օրը 100 մարդ է մտնում եւ պիտի ներկայանալի տեսք ունենա»:
««Տաթևեր» ճոպանուղու գործարկման անցած 14 ամիսների ընթացքում ճոպանուղի նստողների մեջ տոկոսային առումով ավելի փոքր թիվ են կազմում Սյունիքի բնակիչները»
Հոդվածի հրապարակվելուց հետո զանգահարեցին «Լյուքս» տաքսի ծառայությունից՝ առաջարկելով իրենց օգնությունը: Եվ արդեն երկրորդ տարին է, նույն ծառայությունն ամեն կիրակի հենաշարժողական խնդիրներ ունեցող երիտասարդ աղջկան անվճար տեղափոխում է եկեղեցի:
«Գյուղապետի ձեռքին վայ թե բան չկա, վերեւների համար էլ մենք գոյություն չունենք: Եթե կարաս, գրի, թող էն Ծառուկյանը մի անգամ էլ մեր գյուղ գա, գուցե մի ճար անի, խի մենք հայ չե՞նք, բա էս վերաբերմունքի համա՞ր ենք կռվել»,- ասում է Լիպարիտ Մարտիրոսյանը ու խոստանում՝...
Ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով՝ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Վարդանիձոր համայնքներում ցրտահարվել է արքայախնձորի չիրացված ամբողջ բերքը: Լեհվազի համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանի խոսքով՝ իրենց գյուղում ցրտահարվել է մոտ 150 տոննա...
Սյունիքի մարզի Քարահունջն այն գյուղերից է, որտեղ համայնքային խնդիրները լուծելու նպատակով տեղական իշխանությունն ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: 2003 թվականից սկսած Քարահունջում իրականացվել է 17 ծրագիր, որոնց համար...
Մի քանի տարի առաջ «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի ֆինանսավորմամբ` «Արդյունավետ հաղորդակցություն» ծրագրի շրջանակներում «Գորիսի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Գորիսի քաղաքապետարանի հետ մշակել է «Գորիս համայնքի հանրային...
Հայ-գերմանական զարգացման համագործակցության շրջանակում այս տարի Գորիսի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել:
Սյունիքի մարզի Ակներ գյուղ տանող ճանապարհին տաքսու վարորդ Մարատը, ով պատահաբար նույն գյուղից էր, թեպետ չգիտեր, որ լրագրող եմ, սկսեց «ինտերվյու» տալ:
Մասնավորապես՝ Սիսիանի որոշ տարածքներում, Գորիսի ենթամարզի Հարժիս, Հալիձոր, Տաթև, Շինուհայր գյուղերում հացահատիկի բերքն այլևս պիտանի չէ ոչ միայն որպես առաջին վերարտադրության սերմացու վերադարձնելու, այլև անգամ հացաթխման համար:
Երբ խոսում են մարզերի համաչափ զարգացման հնարավորությունների և այն մասին, որ վաղուց արդեն Երևանը դարձել է քաղաք-պետություն, չես կարող չհամաձայնել: Հակառակ փաստարկների մեջ, թերևս, որոշ առումով կարելի է նշել, օրինակ, մարզային մշակութային կյանքում,...
2001 թ. սեպտեմբերի 26-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Տաթեւ» մասնաճյուղի եւ Գորիսի քաղաքապետարանի միջեւ կնքվել է էներգետիկայի օբյեկտների համար հողի վարձակալության պայմանագիր, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2001 թ. ապրիլի 12-ի...
Օրենքով սահմանված կարգի համաձայն՝ դռնփակ քննված գործով կայացված դատական ակտը հրապարակվում է դռնբաց դատական նիստում: Պարզապես զարմացած ենք, որ լրագրողի ներկայությունը դատարանի դահլիճում կարող էր նման իրարանցում առաջացնել:
Այսօր աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվող 5- րդ համահայկական խաղերի մեկնարկն ազդարարող ջահը հյուընկալվեց Գորիս քաղաքում:
Խելքս էս երկրից բան չի կտրում: Չգիտեմ՝ լա՞վն ա, թե՞ վատը, ճի՞շտը շատ, թե՞ սխալը, երկիրը սիրողնե՞րն են իսկական հայը, թե՞ մեր նեղ օրն իրենցով անողները:
Տուժողի շահերի պաշտպան Նոնա Գալստյանի խոսքով՝ այն, որ անչափահաս աղջիկը հղիացել է ոչ սեփական հորից, այդ փաստը պատճառ չէ, որ հայրը պատասխանատվության չենթարկվի, քանի որ երեխան պնդում է հոր կողմից բռնության ենթարկվելու փաստը:
Որեւէ բացատրություն չգտնելով՝ նա հարցուփորձ է արել հարեւաններին եւ, միայն այն բանից հետո, երբ երեխաներից մեկը պատմել է, որ օրեր առաջ տեսել է, թե ինչպես են շները միմյանցից փախցնում նմանատիպ այլ պարկ, եւ շների գզվռտոցի արդյունքում պարկի պարունակությունը...
Թեպետ, նրա գնալուց հետո համարյա մեկ շաբաթ ոչինչ չկերավ, բայց վախենում եմ, որ եթե գա, կհաչի, ու եթե լեզու ունենար, կասեր. «Հետո ինչ, որ բարձրագույն կրթություն ես ստացել, Ազգային բանակում ծառայել, լեզուներ սովորել, ամեն առիթի էլ չէիր մոռանում ասել, թե զարմանում...
«Կմրսես»,- լսում եմ նրա հոգատար ձայնը ու չեմ կարող մխիթարել երկու քույրերի մտերմիկ զրույցը դիտող, աղեկտուր լաց լինող մորը: Ընդամենը մեկ ամիս առաջ տասնչորսամյա երեխան պիտի մայրանար…
Մամուլում կարդացի, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին և հանդիպման ընթացքում նշել, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և չնայած այդ ոլորտում...
Երբ հունիսի 21-ին կայացած դատական նիստում խնդրեցի գործը քննող դատավորի թույլտվությունը լուսանկարելու համար, թե հայցվորը եւ թե դատավորը հայտնեցին, որ դրա համար պետք է «վերեւների» համաձայնություն-թույլտվությունը ստանան, առաջինը` քաղաքապետի, երկրորդը`...
Հունիսի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քննվում էր Գորիս քաղաքի բնակիչ Անատոլի Տոդորովի հայցն ընդդեմ «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ի` 3 մլն 100 հազար դրամ գումար աշխատավարձի պահանջի մասին:
Հաճախ է պատահում, երբ դատաքննության ընթացքում հայցվորը հանկարծ «մտաբերում է», որ պահանջն ամբողջական չէ եւ փորձում է նոր պահանջներ ընդգրկել գործի քննության մեջ, անգամ` փոխել հայցը:
2009 թվականին սկսված` Գորիս քաղաքի 24- ժամյա ջրամատակարարման ապահովման ծրագիրն ավարտվել է, և քաղաքի 3000-ից ավելի բաժանորդ արդեն ապահովված է ջուրջօրյա ջրամատակարարմամբ:
Ինչպես արդեն նշվել է, հունիսի 9-ին փլուզվել է Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի դպրոցի շենքը:
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ համապետական մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ օրեր առաջ Գորիսի ոստիկանություն էր դիմել Վ. Գ.-ն՝ տեղեկացնելով, որ իբրև ամուսինը՝ «45-ամյա Վ. Տիգրանյանը, սեռական հարաբերություն է ունեցել...
Դեռեւս 2010 թ. ապրիլին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Սյունիքի մարզի Խոտ գյուղի բնակիչ Միսակ Բախշյանի դեմ «Հարավային» տարածքային մասնաճյուղի օգտին 106 հազար ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով դատական հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության...
Այ ցավդ տանեմ, ինձ կամ հասարակության մեջ ո՞ւմ է հետաքրքիր, թե երեկ մեկ, էսօր երկու, վիրահատությունից հետո Եվա Ռիվասը քայլում է:
Տեղեկատուի միակ ընթեռնելի հայտարարությունը 2009 թվականին սնանկ ճանաչված մի ընկերության աճուրդին էր վերաբերում, որը պետք է կայանար 2010 թ. փետրվարին:
Այդ օրը Վաղոն քնից շուտ արթնացավ. ամբողջ գիշեր չէր քնել. թոշակի օրը մոտենում էր: Մթության մեջ խարխափելով` գտավ լեզուն կախ գցած հողաթափերը, մի ...
Գորիսում մուրացկաններ չկան: Փողոցներում չկան: Արժանապատվության ավելցուկի՞ց է, թե՞ հույս չկա, որ ձեռքիդ մեջ փարա դնող կլինի: Նախորդ տարիներին ...
Իմ ժամանակների համար վատ էլ ուսում չեմ ստացել. համալսարանական կրթություն ունեցողներին վախտին կուսշրջկոմի բյուրոյով էին աշխատանքի ընդունում, ...
Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղի անունը վերջին օրերին հայտնվել է հանրապետական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. հուլիսի սկզբին գյուղում ...
Նունե Բակունցն ապրում է Վերիշեն գյուղում: Շաբաթը երեք անգամ նա իր երկու երեխաներին տանում է Գորիս քաղաքում գործող «Ռիսկի ենթակա և հատուկ կարիքներով ...
Մեղրի ենք գնում: Իզուր ենք փորձում համոզել վարորդ Սեւուկին, որ մեքենան վարի Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհով: Չի էլ մեկնաբանում իր որոշումը, բայց ...
2009թ. հունիսի 26-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարցրի, ...
Սերգեյն ու Վանիկն ապրում են Հայաստանի սահմանամերձ Արեւիս գյուղում: Ամեն օր նստում են գյուղամիջյան ճանապարհի եզրին եւ սպասում ուղեկալ մեկնող ...
Ապրիլի կեսերին Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր համայնքից ահազանգ ստացավ այն մասին, ...
Երբ այցելեցի Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական թատրոնի տնօրենին, անձնական իրերը «դիպլոմատից» հանում էր, խնամքով դասավորում սեղանին: Տեսնելով ...
Ոտքս դեռ Բաբայանների տան շեմքին չէի դրել, երեքամյա Դավիթը շնչակտուր վրա տվեց. «Կամոն եկավ, «խալին» պատից պոկեց, տարավ...»: Կրկնեց մի քանի անգամ` ...
Մեղրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Ղահրամանյանի համոզմամբ` իր սիրտ-անոթային անբավարարություն հիվանդության պատճառը տարիներ շարունակ անշարժ գույքի ...
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը Սյունիքի «դարպասներից» սկսած ծածկված է մերկասառույցով, իսկ Սիսիան-Գորիս հատվածի` Շինուհայրի խաչմերուկի ...
Սամվել Պետրոսյանի ընտանիքը վառելափայտ չունի, ստիպված կտրել են տան մուտքի թթենիներից մեկը: «Ամբողջ ամառ թթով եմ կերակրել թոռներիս, եթե եկող տարի ...
Վահան Յոլյանը ոչ տուն ունի, ոչ էլ բնակության հասցե: Մինչեւ վերջերս ապրում էր «Լաստի խութ» սարի փեշին գտնվող մի քարանձավում: Արդեն մի քանի ամիս ...
Մեղրիի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասին իրազեկող որեւէ տեղեկատվություն ...
Գորիսի տարածաշրջանի Ակներ համայնքում կռիվ է ընկել: «Չենք ուզում միավորվել մեկ տնամերձ հողամասի չափով հեռու գտնվող Վերիշեն գյուղի հետ»,- ասում ...
Օրերս Գորիսի խանութներից մեկից հեռախոս գնեցի, որն ընդամենը 20 րոպե հետո ստիպված եղա ետ վերադարձնել: Սակայն խանութի սեփականատերը հրաժարվեց գումարը ...
Մեղրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի են ունեցել 2008 թ. հոկտեմբերին: Համայնքային իշխանության ղեկավարի թեկնածու, ...