Բարեկիրթն է միշտ հարմարվում տգետին: Հայը միշտ հարմարվել է. և՛ արտաքին,և՛ ներքին տգետին: Ու սա քողարկելու համար ինքն իրեն անվանել է` «քարից հաց քամող», «քրիստոնեաբար հանդուրժող», «խոհեմ ու շրջահայաց», «համբերատար», ու նման բաներ: Այսօրվա տերմինալոգիայով`...
Ինչքան էլ որ որոշ գրպանված սոցիոլոգներ ու (ֆեյսբուքյան) դեմագոգներ աջ ու ձախ ցեխ շպրտեն, միևնույնն է, փետրվարի 18-ից Հայաստանում սկսված համազգային- ազատագրական շարժումն արդեն (պատմական) ՓԱՍՏ է:
Հեռվում ծնված մի մանուկ լույս պիտի բերեր մի օր: Յոթերորդ սարի հետևում առաջին սարն է. առանց առաջին սարի յոթերորդ սար չկա: Իսկ գետը միշտ նույն սարից է գալիս-ինչքան էլ որ որոշ «ջուր խմողներ» փորձեն հակառակը համոզել:
Մոտ 200 տարի հետո` 1920/1921-ին, Սյունիքը երրորդ անգամ ծնվեց: Թվում էր, թե ժիր մանուկը այս անգամ արագ կմեծանա: Թվում էր: Մոտ 70 տարի հետո նորից մի մանուկ ծնվեց ու ... 20 տարում դարձավ հանքային սիլիկոզով հիվանդ մի ծերունի: Ներկան բռնեց գաղթի ճամփան, Անցյալը...
Ես՝ էս աշխարհում մի-երկու իրավաբանական դավթար կարդացածս, էս Արցախ- Ղարաբաղից բան էլ չեմ հասկանում: Փորձենք չոր փաստերը գցել անցյալի խախալի մեջ ու մի լավ թափ տալ. տեսնենք՝ ինչ կմնա խախալի վրա:
Մինչև ե՞րբ պատմությունը դեռ շալակած կտանի Հային:
Այսօր Հայաստանում մեկ մարդու/օլիգարխի շուրթերից,աչքերից,ականջներից,ոտքերից,ձեռքերից ու գրպանից կախված այնքան կուսակցություն ու ՀԿ կա, որ, հոլանդացու ասած «ծառերի հետևում անտառը այլևս չի երևում»:
Նախ՝ շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Ձեթ Տրակտորյանին, որն ինձ 5000 դրամի դիմաց համաձայնեց դնել իր պայուսակում ու տեղափոխել ԱԺ-ի շենք:
Հայաստանի ռադիացիայի մայրաքաղաքը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքն է: Իսկ պոչամբարների հայրաքաղաքը՝ Կապանը: Եվ ահա այս հանքերի, հանքային թափոնների ու պոչամբարների վրա ցերեկը ագռավներ են պտտվում, իսկ գիշերը՝ ուրվականներ: Ի՞նչ են ման գալիս: