HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան ու Հունաստանը չունեն չլուծվող հարցեր. Էրդողան

Անկարան և Աթենքը չլուծվող խնդիրներ չունեն, իսկ երկու երկրները վիճելի հարցերը կկարգավորեն բաց երկխոսության միջոցով։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է աշխատանքային այցով Անկարայում գտնվող Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք անլուծելի խնդիրներ չունենք, ինչպես նախկինում ասել եմ։ Հարցերի կարգավորումը գործընթաց է, և մեզ մոտ աճում են դրականի հույսերը։ Մենք միտված ենք դրական մթնոլորտի ստեղծմանն ու ակնկալում ենք բոլոր հարցերը լուծել ազնիվ և բաց երկխոսության միջոցով»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստը, որը նախորդ տարի տեղի էր ունեցել Աթենքում, այս անգամ կկայանա Անկարայում:

Թուրքիայի առաջնորդը ասել է, որ իր և Միցոտակիսի միջև «տեղի է ունեցել չափազանց արդյունավետ, անկեղծ և կառուցողական հանդիպում»: «Մենք հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի հարցերը։ Մենք աշխատում ենք, որպեսզի մեր երկկողմ առևտրի ծավալը ներկայիս 6 միլիարդ դոլարից հասցնենք 10 մլրդ դոլարի», - նշել է Էրդողանը։

Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման հեռանկարին, Էրդողանն ընդգծել է, որ «կարևոր է գտնել Կիպրոսի հիմնախնդրի արդարացի և վերջնական լուծում՝ կղզում առկա իրողությունների հիման վրա»: Այս քայլը, Էրդողանի խոսքով, կամրապնդի կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում։

Կողմերը քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Հունաստանը «ընդհանուր ըմբռնում ունեն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում» և նրանց «ընդհանուր դիրքերն այս հարցում ամրապնդվում են»: Երկու երկրներն էլ համոզված են, որ «ահաբեկչական կազմակերպությունները տեղ չունեն տարածաշրջանի ապագայում»:

Լուսանկարը՝ EPA Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter